Հայաստանի վարչապետը եռօրյա աշխատանքային այցով մեկնում է Ֆրանսիա16 հոկտեմբերի 2006 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ, Ֆրանսիայում Հայաստանի տարվա նախապատրաստական աշխատանքները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանն այսօր աշխատանքային եռօրյա այցով կմեկնի Ֆրանսիայի Հանրապետություն` Հայաստանի անկախության 15-ամյակին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը եւ ՀՀ պաշտոնական պատվիրակության անդամները հոկտեմբերի 17-ին կմասնակցեն Ֆրանսիայի Սենատում կայանալիք Հայաստանի եւ Ֆրանսիայի քույր քաղաքների ապակենտրոնացված համագործակցության կոնֆերանսին: Այցի հաջորդ օրը` հոկտեմբերի 18-ին, նախատեսվում է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը Փարիզի Գարնիե Օպերային թատրոնում տեղի ունենալիք Հայաստանի ազգային տոնին եւ Ֆրանսիայում Հայաստանի տարվա խորհրդանշական մեկնարկին նվիրված հանդիսությանը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել |