Էստոնիան պատ կկառուցի Ռուսաստանի հետ սահմանին![]() 26 օգոստոսի 2015 - 11:24 AMT PanARMENIAN.Net - Էստոնիայի ոստիկանության և սահմանապահ ծառայության դեպարտամենտը որոշել է պատ կառուցել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանի մոտ 108 կմ` դա սահմանի երկարության մոտ երկու երրորդն է: Պատի բարձրությունը լինելու է 2,5 մ: Ինչպես գրում է էստոնական Postimees-ը, աշխատանքները կսկսվեն 2018-ին և 71 մլն եվրո կարժենան: Պատի վերին հատվածում փշալար կլինի: Նաև կտեղադրվի պատնեշ, որը կարգելակի վայրի կենդանիների տեղաշարժը: Ճահճացած հատվածներում պատի փոխարեն սահմանային սյուներ կկանգնեցնեն: Տալլինը որոշեց ուժեղացնել սահմանային հսկողությունն այն բանից հետո, երբ ՌԴ-ում ձերբակալեցին Էստոնիայի անվտանգության ոստիկանության աշխատակից Էստոն Կոխվերին, որին դատարանը մեղավոր ճանաչեց լրտեսության, մաքսանենգության, զենք կրելու, պետսահմանն ապօրինի հատելու մեջ` դատապարտելով 100 հազար ռուբլի տուգանքի և 15 տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, գրում է «Վզգլյադը»: Կոխվերը չի ճանաչել իր մեղքը: Մինչդեռ Էստոնիայի ոստիկանության ու սահմանապահ ծառայության ղեկավար Էլմար Վախերը խոստովանել է, որ Կոխվերն իրոք գաղտնի գործողություն էր կատարում: Ըստ էստոնական կողմի, Կոխվերին առևանգել են էստոնական կողմում Լուխամաա սահմանակետից ոչ հեռու և զենքի սպռանալիքով տեղափոխել ՌԴ: Մինչդեռ ռուս-էստոնական սահմանը մինչ օրս սահմանազատված չէ պաշտոնական երկկողմ պայմանագրով, ինչը չի խանգարում Տալլինին միակողմանի սահմանագծում անցկացնել: Պատ կառուցելու մտադրություն ունի նաև Լատվիան: Լատվիայի ՆԳ նախարար Ռիխարդ Կոզլովսկիսը հայտարարել է, որ բետոնե պատը կարող է հայտնվել 4 տարում և կպաշտպանի երկիրը ներգաղթյալներից: 214 կմ բետոնե պատ և արդիական անցակետեր կառուցելու համար, ըստ նրա, կպահանջվի մոտ 17 մլն եվրո: Դիտորդները միակարծիք են այն հարցում, որ Էստոնիան չի կարողանա պատ կառուցել, իսկ եթե դա տեղի ունենա, ապա հուսալիությունը մեծ հարցականի տակ կհայտնվի: Ինչպես նշել է էստոնական հասարակական կազմակերպության նախագահ Սերգեյ Չաուլինը, գլխավոր խնդիրը ֆինանսավորումն է: Ըստ նրա, Կոխվերի հետ պատմությունից հետո իշխանությունները դժվարությամբ միջոցներ հայթայթեցին սահմանամերձ տարածքը «ծառերից ու թփերից մաքրելու համար»: «Իշխանությունները մի ամբողջ տարի ծախսեցին դրա վրա: Պատի կառուցումն անիրական է: Էստոնիան նման միջոցներ չունի, Եվրոպան էլ չի տալիս»,-ասել է Չաուլինը: Նա պարզաբանել է, որ բյուջետային ծախսերը մշտապես կրճատվում են: Օրինակ, ոստիկանությունն այլևս չի պարեկում փողոցները, այլ միայն արձագանքում է ահազանգերին: ՌԴ Պետդումայում Էստոնիայի մտադրությունն անվանեցին «երկրի քաղաքացիների համար ռեզերվացիա ստեղծելու փորձ»: Անվտանգության և կոռուպցիային հակազդեցության կոմիտեի ղեկավար Իրինա Յարովայան առաջարկել է Էստոնիային չտնտեսել «ժողովրդավարությոն վրա» և կառուցել «5 մ բարձրության պատ 142 մլն եվրոյով»: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |