Հեղեղվել են Բաթում և Փոթի քաղաքները![]() 26 օգոստոսի 2015 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հորդառատ անձրևները օգոստոսի 26-ի լույս գիշերը լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները՝ սահմանափակելով տրանսպորտի երթևեկությունը: Հորդառատ անձրևների հետևանքով հեղեղվել են քաղաքների որոշ փողոցներ, բնակելի շենքերի առաջին հարկերը, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը, գրում է «Ինտերֆաքս»-ը: Ինչպես Բաթումում, այնպես էլ Փոթիում այժմ ուժեղ անձրևներ են տեղում։ Հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տեղացած հորդառատ անձրևները հեղեղեցին Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի փողոցները։ Տարերքի պատճառով ջրասույզ եղան անցումները, նկուղները, ջրով լցվեցին տների առաջին հարկերը, վնասվել են ճանապարհները, ենթակառուցվածքները։ Հեղեղումների հետևանքով 19 մարդ էր զոհվել: Զոհերի թվում չորս հայ կա: Ավերված կենդանաբանական այգուց գիշատիչներ էին փախել` գայլեր, վագրեր, արջեր, այգու տարածքն ամբողջողովին ավերվել էր: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |