Օդի ջերմաստիճանը օգոստոսի 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով. Սպասվում է անձրև ու ամպրոպ![]() 26 օգոստոսի 2015 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում օգոստոսի 27-29-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Այս մասին տեղեկացնում է է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունը: Օդի ջերմաստիճանը 30-31-ին կբարձրանա 2-3 աստիճանով: Այդ օրերին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ: Երևանում օգոստոսի 27-29-ին օդի ջերմաստիճանը տատանվելու է +25-27 աստիճանի սահմանում, սպասվում է անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20մ/վրկ արագությամբ: Օգոստոսի 30-31-ին ջերմաստիճանը մայրաքաղաքում տատանվելու է +27-30 աստիճանի սահմանում, սպասվում է առանց տեղումների եղանակ: Հարևան Վրաստանում ուժեղ անձրևներ են տեղում. հորդառատ անձրևները օգոստոսի 26-ի լույս գիշերը լուրջ խնդիրներ են ստեղծել Բաթում և Փոթի քաղաքների բնակիչների համար, որտեղ հեղեղվել են փողոցները, բնակելի շենքերի առաջին հարկերը, սահմանափակվել է տրանսպորտի երթևեկությունը և էլեկտրաէներգիայի մատակարարումը: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |