Apple-ը զրկվել է «Slide to Unlock» գործառույթի պատենտից Գերմանիայի Գերագույն դատարանի որոշմամբ![]() 26 օգոստոսի 2015 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Գերագույն դատարանը մերժել է ամերիկյան Apple ընկերության բողոքարկումը կապված ստորին ատյանի դատարանի 2013-ին ընդունված վճռի հետ, որի համաձայն «Slide to Unlock» գործառույթի պատենտն անվավեր համարվեց: Այդպիսով, ընկերությունը զրկվեց բջջային սարքի ապարգելափակման եզակի գործառույթի պատենտից: Այդ մեթոդի պատենտը 2012-ին Գերմանիայում Motorola սմարթֆոնների վաճառքի դատական արգելքի պատճառ դարձավ: Apple-ի բողոքներից տուժեցին նաև Android-սմարթֆոններ արտադրող այլ ընկերություններ: Սակայն արդեն 2013-ին Motorola-ն հասավ նրան, որ այդ պատենտը չեղյալ համարվեց, որին հաջորդեց Apple-ի բողոքարկման հայցը: Գերմանական դատարանը եկավ այն եզրակացության, որ «Slide to Unlock» գործառույթն ավելի շատ դասվում է արվեստի ոլորտին և չի համապատասխանում բավականաչափ բարձր չափանիշներին, իսկ «վիճարկվող պատնետը հիմնված չէ գյուտի վրա»: Բացի այդ, դատարանը նշել է, որ «Slide to Unlock» գործառույթը գործնականում պատճենում է Neonode հեռախոսում օգտագործվող գործառույթը, որը հայտնվել էր շուկայում առաջին iPhone-ի թողարկումից դեռ մեկ տարի առաջ: Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |