Ստարտափը «խելացի տեսախցիկ» է մշակել տնային տեսադիտարկման համար26 օգոստոսի 2015 - 14:21 AMT PanARMENIAN.Net - Կալիֆորնիական ստարտափը Butterfleye «խելացի տեսախցիկ» է մշակել տնային տեսադիտարկման համար: Մոտ 24 ժամում սարքը հավաքել է արտադրության համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները քրաուդֆանդինքի Indiegogo հարթակում: Տեսախցիկը սկսում է տեսագրել պատկերը միայն եթե շարժման ցուցիչն ինչ-որ ակտիվություն է գրանցում: Տեսախցիկը կառավարող ծրագրային ապահովումը ունակ է տարբերակել դեմքերն ու անտեսել ընտանի կենդանիների շարժումները: Տեսախցիկն օգտագործում է ամպային շտեմարանը և կարողանում է ծանուցումներ ուղարկել տիրոջ հեռախոսին: Ներկառուցված մարտկոցը թույլ է տալիս գաջեթին 2 շաբաթ աշխատել առանց հավելյալ լիցքավորման, իսկ եթե Wi-Fi-ով ինտերնետը հասանելի չէ, Butterfleye-ը մինչև 12 ժամ կպահպանի տեսագրությունն ու կներբեռնի այն ամպային շտեմարան առաջին իսկ հնարավորության դեպքում: Ըստ սարքի հեղինակների, տեսախցիկը ֆիքսում է կեղծ գործարկումներն ավելի լավ, քան մրցակիցների մեծ մասը: Սարքը կառավարող ալգորիթմը վերլուծում է պատկերի փոփոխությունները կադրում և կարողանում է անտեսել պատուհանից այն կողմ ճոճվող ծառերը, լուսավորության փոփոխությունը կամ շարժումը հեռուստացույցի էկրանին: Նման հնարավորություններով սարքեր գոյություն ունեին նաև նախկինում, սակայն Butterfleye-ի հեղինակները պնդում են, որ հենց այդ տեսախցիկում են միավորված բոլոր անհրաժեշտ գործառույթները տնային տեսադիտարկման համար: Butterfleye ձեռք բերելու համար հարկավոր է նախագծին նվիրվաբերել $199` մոտ 96 հազար դրամ ընթացիկ փոխարժեքով: Առաջին խմբաքանակի առաքումը նախատեսվում է 2016-ին: Քրաուդֆանդինգը մարդկանց (դոնորներ) կոլեկտիվ համագործակցությունն է, որոնք կամավոր միավորում են իրենց փողերը կամ այլ ռեսուրսներ, որպես կանոն, ինտերնետի միջոցով` սատարելու համար այլ մարդկանց կամ կազմակերպությունների (շահառուների) ջանքերին սատարելու համար: Միջոցների հավաքագրումը կարող է տարբեր նպատակներ ունենալ, այդ թվում նաև սթարթափների և փոքր ձեռնարկությունների ֆինանսավորում, ազատ ծրագրային ապահովման ստեղծում, շահույթի ստացում համատեղ ներդրումներից և այլն: Indiegogo-ն քրաուդֆանդինգի միջազգային հարթակ է, որը հիմնվել է 2008 թ.: Կենտրոնակայանը գտնվում է Սան Ֆրանցիսկոյում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Ոստիկանները Սարդարապատում փորձել են ճշտել՝ Վեհափառը եկել է շարունակելո՞ւ սադրիչ գործողությունները «Նրա կողմից ղեկավարվող շարժումը խոչընդոտներ ստեղծելու պայմաններ էր ձևավորել»,- ասել է նա Մարության. Իմ զորակցությունը և որդիական խոնարհումն եմ հայտնում Առաքելական սուրբ եկեղեցուն «Ամենայն հայոց կաթողիկոսի ճանապարհը փակելու դեպքը իսկապես ցնցող է»,–գրել է նա Հունաստանը պատրաստ է աջակցել ՀՀ–ին հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում Այդ երկրի ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել ՆԳՆ խոսնակը՝ Բագրատ սրբազանին․ Նախարարը պատրաստ է հանդիպել վերջինիս, բայց ոչ այս ֆորմատով «Արարողակարգային միջոցառում է եղել, հրավիրվածների ցանկում չի եղել Վեհափառի անունը»,–ասել է խոսնակը |