ԿԳՆ. ՀՀ բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական՝ 10 տարվա ընթացքում![]() 26 օգոստոսի 2015 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Մինչև 2025-ը Հայաստանում բոլոր դպրոցները պետք է դառնան ներառական: Այս մասին օգոստոսի 26-ին հայտնել է կրթության և գիտության նախարարության գլխավոր մասնագետ Անահիտ Մուրադյանը: «Ներառականության գաղափարախոսությունն այն մասին է, որ յուրաքանչյուր երեխա, անկախ նրանից զարգացման խնդիրներ ունի թե ոչ, պետք է իրեն հարմարավետ և կարևորված զգա ուսումնական միջավայրում, և դպրոցը պետք է կարողանա յուրաքանչյուր երեխայի կարիքների մասին հոգ տանել», - շեշտել է Մուրադյանը։ Համաձայն օրենքի բնորոշման՝ ներառումը յուրաքանչյուր երեխայի, այդ թվում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխայի ներգրավվածությունն է ուսումնական պրոցեսին: «Մենք պետք է կանգ առնենք հենց այդ գաղափարախոսության վրա, ոչ թե հաշմանդամություն ունեցող երեխաների տեսանկյունից դիտարկենք օրենքի փոփոխությունը», - նկատել է մասնագետը, մեջբերում է Tert.am-ը: Քննարկմանը ներկա Երևանի Ջոն Կիրակոսյանի անվան թիվ 20 դպրոցի փոխտնօրեն Լարիսա Մովսեսյանն իր հեթին նշել է, որ անհրաժեշտ է նախևառաջ ստեղծել մինի ներառական հասարակություն հենց դպրոցում: Քննարկմանը skype-ով միացած Մարտունիի թիվ 2 հիմնական դպրոցի սոցիալական մանկավարժ Աստղիկ Գալստյանն էլ ասել է, թե իրենց շատ են խանգարում կարծրատիպերը. ծնողները, երբեմն, ամաչում են իրենց հաշմանդամություն ունեցող երեխաներին դուրս բերել փողոց: ՀՀ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը ընդունվել է 2005-ին: Ներառական համակարգի ներդրմամբ, Հայաստանը կատարում է նաև իր միջազգային պարտավորությունը. 2010-ին ՀՀ-ն վավերացրել է հաշմանդամների իրավունքներին վերաբերող միջազգային փաստաթուղթ, որով նաևպարտավորություն է ստանձնել համապատասխան խտրականությունները վերացնելու եւ միասնական ծառայություններ մատուցելու տեսակետից, այդ թվում`կրթության ոլորտում: 2013-ի տվյալներով՝ Հայաստանում գործում է մոտ 107 ներառական դպրոց: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |