Փախստականների ճամբար ժամանած Մերկելին սուլոցներով են դիմավորել![]() 26 օգոստոսի 2015 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Գերմանացի ցուցարարները սուլոցներով են դիմավորել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, որը ժամանել է Հայդենաուի փախստականների ճամբար, որտեղ արդեն մի քանի օր է անկարգություններ են տեղի ունենում ներգաղթյալների աճող հոսքի ֆոնին, հայտնում է Spiegel-ը: Գերմանիայի իշխանությունները մինչև տարեվերջ մոտ 800 հազար փախստականի ներհոսք են ակնկալում, ինչը 4 անգամ գերազանցում է 2014-ի ցուցանիշը: Մոտ 150 ցուցարարներ ծայրահեղական արտահայտություններ և վիրավորանքներ են հասցեագրել Մերկելին` անվանելով նրան «ժողովրդի դավաճան»: Ըստ գերմանական Bild թերթի, «չնայած մեծաթիվ ոստիկանների ներկայությանը, մոտ 300 աջակողմյան ցուցարարներ խանգարում էին այցին ժխտողական բացականչություններով, սուլոցներով և ազդանշաններով»: Նախորդ շաբաթ Հայդեանու քաղաքի փախստականների ապաստարանը 3 օր շարունակ բախումների հարթակի էր վերածվել աջակողմյան ծայրահեղականների և ոստիկանության միջև: Ընթացիկ տարվա հունվարից Գերմանիայում հարձակումների մոտ 200 դեպք է գրանցվել ապօրինի ներգաղթյալների ճամբարների վրա, վերջերս նման միջադեպերը հաճախակի են դարձել, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարեց, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: «Այսօր աշխարհում փախստականների հետ կապված ամենախորը ճգնաժամն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից ի վեր: Եվրոպան փորձում է ընդունել մարդկանց հոսքը, որոնք ապաստան են փնտրում մեր սահմաններում»,-ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, նա մտահոգված է միգրանտների հետ կապված իրավիճակով ԵՄ անդամ երկրներում: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |