Թուրք հայտնի պատմաբանի գիրքը՝ Ցեղասպանության ժամանակ հայերի ունեցվածքի կողոպուտի մասին![]() 27 օգոստոսի 2015 - 10:59 AMT PanARMENIAN.Net - Լույս է տեսել Հայոց ցեղասպանության շրջանում հայերի ունեցվածքի կողոպուտի մասին թուրք անվանի պատմաբան, ցեղասպանագետ Թաներ Աքչամի նոր գիրքը` անգլերենով: Այս մասին հայտնել է գրքի հեղինակը: «Օրենքների ոգին. հայերի ունեցվածքի կողոպուտը Հայոց ցեղասպանության ժամանակ» վերնագրով աշխատանքը հեղինակել է նաև Ումիտ Քյութրը: 206 էջանոց գիրքը առցանց մատչելի է $80-ով, գրում է Tert.am-ը: «Գիրքը քննարկումներ առաջ կբերի», - գրել է Աքչամը սոցցանցերում: Գրքի քննախոսականում ամերիկացի խմբագիր Էրիկ Ուայցը նկատում է, որ հայտնի է` ցեղասպանությունները ուղեկցվում են թիրախավորված շերտերի ունեցվածքի օտարմամբ, սակայն Հայոց ցեղասպանության առնչությամբ մինչ օրս նման աշխատություն ներկայացված չի եղել:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |