Ավստրիայի ԱԳ նախարար. Ներգաղթյալների ընդունման ԵՄ համակարգն այլևս չի աշխատում27 օգոստոսի 2015 - 13:40 AMT PanARMENIAN.Net - Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակում ներգաղթյալների ընդունման Եվրամիության քաղաքականության առանցքային դրույթները չեն աշխատում: «Հունաստանը ջանում է ամեն ինչ անել որպեսզի փախստականները որքան հնարավոր է արագ անցնեն Մակեդոնիա, հետո Սերբիա, հետո`Հունգարիա, մինչև որ կհասնեն ԵՄ հարուստ երկրներ` Ավստրիա և Գերմանիա: Ճշմարտությունն այն է, որ Դուբլինի համակարգն այլևս չի աշխատում: Ըստ ԵՄ «Տրիտոն» գործողության ղեկավարի հրապարակած տվյալների, 2015-ի հունվար-հուլիսին ԵՄ տարածք է մուտք գործել 340 հազար ներգաղթյալ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար: Դուբլինի կոնվենցիան, որն ուժի մեջ է մտել 1997 թ., իրավունք է տալիս օտարերկրացիներին փախստականի կարգավիճակ խնդրել Եվրամիության ցանկացած երկրում նույն պայմաններով, նշում է BBC-ին: Օգոստոսի 27-ին Ավստրիայում մեկնարկում է Արևմտյան Բալկանների երկրների խորհրդաժողովը, որտեղ քննարկվելու է փախստականների հարցը, որոնք ԵՄ են ժամանում Արևելյան Եվրոպայի պետությունների տարածքով, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարեց, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Այդ մասին օգոստոսի 21-ին հայտնեց Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Բերնար Կազնյովը Բեռլինում իր գերմանացի պաշտոնակից Թոմաս դը Մեզիերի հետ հանդիպմանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով Մայրաքաղաքում մայիսի 28–ի ցերեկը սպասվում է +27 աստիճան, իսկ մայիսի 31–ին՝ +30 «Ֆասթ Շիֆթի» աջակցությամբ կայացել է «Հայրի՛կ, իմ մոտ ամեն ինչ լավ է» գրական երեկոն Երաժշտության ներքո հնչել են բանաստեղծություններ և արձակ ստեղծագործություններ |