Եվս 1 տուն. ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» շարունակում են գործակցել27 օգոստոսի 2015 - 15:50 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ընկերության աշխատակիցները և Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» թիմը Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում մասնակցել են Հայրապետյանների կիսակառույց տան շինարարությանը: Ավելի վաղ գործակցող կողմերը ևս չորս ընտանիքի հոգս են լուծել նույն մարզի Խոր Վիրապ և Մարմարաշեն համայնքներում: Հայրապետյաններն իրենց տան շինարարությունը սկսել են 25 տարի առաջ: Այդ ընթացքում ընտանիքին հաջողվել է կառուցել միայն նկուղը, որտեղ ապրել են 10 տարի, ապա արտերկիր մեկնող հարևաններից մեկը նրանց ժամանակավորապես տրամադրել է իր բնակարանը: Ընտանիքից պահանջվել է 15 տարի՝ կառուցվելիք տան պատերը կանգնեցնելու համար: «Տղաս՝ Հարությունը, ծնվել ու մեծացել է մութ ու խոնավ նկուղում: Ամուսինս ու ես երկար տարիներ չէինք կարողանում ներել մեզ, որ չկարողացանք տարրական պայմաններ ապահովել մեր տղայի համար: Հիմա որդիս ինքն էլ ընտանիքն ունի, ու ես այնքան երջանիկ եմ, որ վերջապես կարող ենք ապրել սեփական հարկի տակ և զգալ օջախի ջերմությունը»,- ասել է ընտանիքի մայրը՝ Ռայան: ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ և «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ՝ այս տարի 40 ընտանիք հաղթահարել է տուն կառուցելու խնդիրը: «Մենք սիրով և հպարտությամբ ենք մասնակցում այս ծրագրի իրականացմանը: Եվ ամենևին պատահական չէ, որ մենք մեր աջակցությունը չենք սահմանափակում միայն ֆինանսական ներդրմամբ: Շինարարական աշխատանքներում ներգրավվելու մեր աշխատակիցների պատրաստակամությունը խնդրի լուծման բարոյական կողմն է, ինչն ավելի կարևոր է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Հայ մարդու համար և առհասարակ մարդկության համար ամենակարևոր վայրը տունն է. վայր, ուր մարդը կայանում է, ուր ծնվում են նրա հույսերն ու երազները, ուր անցյալն ու ապագան միահյուսվում են ու դառնում ընտանիքի պատմություն: Այս ընտանիքի համար այս տունը քառորդ դարի երազանք է ու վստահաբար արժեր այդ երազանքն իրականություն դարձնել»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը: Ծրագրի իրականացման համար 2015-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ը 100 մլն դրամի ներդրում է կատարել (2014-ին՝ 55 մլն դրամ), իսկ Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնը» իրականացնում է ծրագիրը: Այս գործակցության շնորհիվ՝ 2007-ից մինչ օրս, հանրապետության տարբեր համայնքների 53 ընտանիք կացարանով է ապահովվել: Տարեվերջին բարեկարգված կամ կիսակառույց տան շինարարությունը ավարտին հասցրած ընտանիքների թիվը կհասնի 93-ի: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |