«ԱՄԵՆ» ներկայացում՝ Իտալիայի «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում27 օգոստոսի 2015 - 16:44 AMT PanARMENIAN.Net - Իտալիայի Վերոնա քաղաքի Piazza Bra գլխավոր հրապարակում, «Արենա Դի Վերոնա» հնագույն ամֆիթատրոնում սեպտեմբերի 29-ին տեղի կունենա «ԱՄԵՆ» երաժշտական-դրամատիկական պրեմիերան: Ծրագիրը նվիրված է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և մտել է տարելիցին նվիրված Իտալիայի ծրագրերի փակման արարողության մեջ: Ծրագրի երաժշտական պրոդյուսեր և կոմպոզիտոր Արաքսյա Մուշեղյանն ասել է, որ ինքը և ծրագրի գլխավոր պրոդյուսեր Հասմիկ Չախմախչյանն այնպես են արել, որ դահլիճում գտնվող յուրաքանչյուր ազգության մարդ կարողանա իր հետ տանել այն ամենը, ինչ հեղինակները փորձել են հաղորդել: «Այնտեղ կա երաժշտություն, վիզուալ էֆեկտներ, բալետ, խոռեր, կա սիմֆոնիկ նվագախումբ, որը նվագում է փոփ նվագախմբի և ֆոլկ երաժիշտների հետ: Կա երկու երգչախումբ՝ հայկական «Հովեր» խումբն է և իտալական Ռեջեո Էմիլիայի երգչախումբն է: Բալետի բեմադրությունը Ռուդոլֆ Խառատյանինն է, ով նաև «ԱՄԵՆ» նախագծի բեմադրող ռեժիսորն է», - հայտնել է պրոդյուսերը, մեջբերում է Tert.am-ը: Նրա խոսքով՝ լիբրետտոն և ավանդական բալետը համադրվելու են ամենաժամանակակից բեմական լուսա-ձայնային տեխնոլոգիաների հետ: «Այն հայ ազգի պատմության մասին է, սակայն փաստավավերագրական պատմություն չէ, այլ դյուցազներգական դրամա է՝ հայ ժողովրդի պատմության մոտիվներով: Չնայած նվիրված է Հայոց ցեղասպանության 100-ամյակին, բայց մենք ցույց ենք տալիս հայ ազգի վերածանունդը», - պարզաբանել է Մուշեղյանը: Նա նաև նշել է, որ պրեմիերայի համար ընտրել են Իտալիան, քանի որ այն եվրոպական կենտրոն է և մասնակցելու առումով շատ հարմար է բոլորին։ «Այդպիսի բեմ աշխարհում էլ չկա, այն ամենահեղինակավոր բեմահարթակն է», - ասել է Մուշեղյանը: Ներկայացման դերերում են Հասմիկ Պապյանը, Պլաչիդո Դոմինգո (կրտսերը), Բարսեղ Թումանյանը, Վարդուհի Խաչատրյանը, Մարիո Ֆրանգուլիսը, Ռոզի Անուշ Սվազիլյանը, Գևորգ Դաբաղյանը Սիմոնա Մոլինարին և ուրիշներ: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |