«Կորուսյալ թռչունները». Թուրքիայում նկարահանված Ցեղասպանության մասին ֆիլմը բարձրանում է մեծ էկրան![]() 27 օգոստոսի 2015 - 18:49 AMT PanARMENIAN.Net - Այս շաբաթ Թուրքիայի կինոթատրոններում կսկսվի 9 նոր ֆիլմի ցուցադրություն, որոնցից 2-ը թուրքական արտադրության են, 7-ը՝ արտասահմանյան: Մեծ էկրան բարձարացող նոր ֆիլմերի թվում է նաև «Կորուսյալ թռչունները»՝ Հայոց ցեղասպանության մասին Թուրքիայում նկարահանված առաջին գեղարվեստական ֆիլմը: Ֆիլմի սցենարի հեղինակը և համառեժիսորն ազգությամբ հայ Արեն Փերդեջին է, մյուս համառեժիսորը՝ ազգությամբ թուրք Էլա Ալյամաջը: Սիրո ու ընտանեկան պատմության մասին պատմող կինոժապավենի գլխավոր դերասանները ևս հայ և թուրք Հերոս Աակոբյանն ու Դիլա Ուլուջան են, ֆիլմում նկարահանվել են նաև Թուրքիայում ապրող հայ դերասաններ: Ֆիլմի իրադարձությունները ծավալվում են Հայոց Ցեղասպանության ընթացքում մի գիշերվա մեջ իրենց ողջ ընտանիքին կորցրած քրոջ ու եղբոր՝ Մարիամի ու Պետոի՝ իրենց ընտանիքի որոնումների շուրջ, թուրքական Sondakika.com-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |