Մերկելի կարծիքով ԵՄ-ն դեռ չի կարող չեղարկել Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները![]() 28 օգոստոսի 2015 - 13:30 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կարծում է, որ Եվրամիությունը դեռ չի կարող չեղյալ հայտարարել Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցները Ուկրաինայի շուրջ հակամարտության պատճառով: Ըստ կանցլերի, ԵՄ-ում տեսնում են, որ պատժամիջոցներն անդրադառնում են նաև մի շարք արևմտյան ընկերությունների վրա: «Ուստի, անշուշտ, այնպիսի քաղաքական շրջանակային պայմաններ պետք է լինեն, որոնք թույլ կտան մեզ հրաժարվել պատժամիջոցներից: Միջազգային իրավունքի էական խախտումների և մինչ օրս անկայուն իրավիճակի պատճառով մենք, ցավոք, դեռ չենք կարող լուծել այդ հարցը»,-մեջբերում է Մերկելին Deutsche Welle հեռուստառադիոընկերությունը: Միևնույն ժամանակ կանցլերը նշել է, որ Բեռլինը ցանկանում է վերադառնալ Մոսկվայի հետ կառուցողական հարաբերություններին: «Մենք գործընկերային հարաբերություններ ենք ցանկանում Ռուսաստանի հետ, մենք այնքան միջազգային խնդիրներ ունենք»,-հայտարարել է Մերկելը: Ըստ նրա, Մոսկվան, մասնավորապես, կարող է կարևոր դերակատարություն ունենալ Սիրիայի հակամարտության կարգավորման գործում: Մոսկվան իր հերթին բազմիցս է հայտարարել, որ անհիմն ու ապօրինի է համարում սահմանված պատժամիջոցները: 2014-ի մարտից արևմտյան երկրներն արդեն մի քանի անգամ պատժամիջոցներ են սահմանել Մոսկվայի դեմ Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման պատճառով: 2015-ի մարտին ընդլայնվեց ԱՄՆ պատժամիջոցների ցանկը, իսկ հունիսին` Կանադայի պատժամիջոցների ցանկը: Բացի այդ, հունիսի 22-ին Եվրամիության երկրների ԱԳՆ ղեկավարները Լյուքսեմբուրգում կայացած նիստում երկարացրել են տնտեսական պատժամիջոցների գործողությունների ժամկետը մինչև 2016 թ. հունվարի 31-ը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |