Platts. Եվրոպան կկրճատի Ադրբեջանից գնվող նավթի ծավալները28 օգոստոսի 2015 - 16:46 AMT PanARMENIAN.Net - Արևմտյան Աֆրիկայից նավթի մատակարարումների մեծացման հետ կապված կնվազեն եվրոպական տարբեր երկրներում Ադրբեջանից գնվող Azeri Light և CPC Blend նավթի վաճառքի ծավալները: Այս մասին հայտնել է ամերիկյան Platts անկախ տեղեկատվական գործակալությունը, որը էներգետիկ արդյունաբերության վերաբերյալ ամենահեղինակավոր տեղեկատվական աղբյուրներից մեկն է աշխարհում: Հաշվի առնելով Ասիայում Արևմտյան Աֆրիկայի նավթի պահանջարկի նվազումը և փոխադրման առավել հարմար երթուղին` եվրոպական նավթավերամշակող ընկերությունները որոշել են չմշակված նավթի լրացուցիչ մատակարարումներ ընդունել Նիգերիայից և Անգոլայից: Միայն սեպտեմբեր ամսին նախատեսվում է 50 մլն բարել չմշակված նավթի մատակարարում (օրական մոտ 1,6 մլն բարել), գրում է Panorama.am-ը: Նավթի այս չնախատեսված հոսքն փոխել է նավթի վերջնական օգտատերերի պահանջարկը, ինչը հանգեցրել է ադրբեջանական Azeri Light նավթի տեսակի պահանջարկի նվազմանը: Օգոստոսի 28-ին CIF պայմաններով մատակարարվող ադրբեջանական նավթի բեռը գնահատվել էր մեկ բարելի դիմաց Brent+ $1,70, այսինքն` ադրբեջանական նավթի և Brent նավթի գնի տարբերությունը նախորդ մակարդակից մեկ բարելի համար կազմել էր $2,30, հասնելով $44,34-ի: Փորձագետների կարծիքով՝ նման իրավիճակը զարգանում է համաշխարհային շուկաներում առաջարկի շարունակական աճի հետևանքով՝ նույնիսկ այն դեպքում, երբ Իսրայելից հետո Եվրոպան նույնպես հրաժարվում ադրբեջանական նավթից՝ պահանջարկը չի մեծանում: Նավթի առևտրով զբաղվողները հայտնում են, որ արեմտյան Աֆրիկայում նավթի մնացած մասը նույնպես կգնեն եվրոպացիները: Օրեր առաջ The Financial Times թերթն արդեն հայտնել էր մայիսի սկզբից մինչև օգոստոսի 11¬ը Իսրայելի կողմից իրաքցի քրդերից 19 մլն բարել նավթ գնելու մասին, որի արժեքը համաշխարհային գներով կազմել է գրեթե $1 մլրդ: Ինչպես հայտնի է, Իսրայելն ավելի վաղ նավթը հիմնականում գնում էր Ադրբեջանից, Ղազախստանից և Ռուսաստանից: Իսկ այժմ 3,5 ամիս առաջ ավելին քան երեք քառորդով ապահովել է իրեն քրդական նավթով: Այսպիսով, համաշխարհային շուկայում նավթի գերավելցուկը բերել է նրան, որ Իսրայելից հետո Եվրոպան նույնպես կրճատում է Ադրբեջանից նավթի գնումները: Օգոստոսին Համաշխարհային բանկն Ադրբեջանի հետ 2016-2020-ի գործընկերության շրջանակային փաստաթուղթ է հրապարակել (CPF): Կանխատեսվում է երկրի նավթային ՀՆԱ-ի նվազում. 2015-ին 1,5%, 2016-ին՝ 1,0%, 2017-ին՝ 1,0%: 118 էջանոց զեկույցի համաձայն՝ իրական ՀՆԱ-ի աճը 2015-ին կկազմի 1,5%, 2016-ին՝ 2,6%, իսկ 2017-ին՝ 2,7%: Ոչ նավթային ՀՆԱ-ն 9%-ի սահմաններում երկարատև ամենամյա աճից հետո 2015-ին կնվազի մինչև 3,6%, 2016-ին՝ 3,8% և 2017-ին կկազմի 3,9%: Ադրբեջանում նավթի արդյունահանման ծավալներն անկում են ապրում: Երկրի նավթային պետական ընկերության փոխնախագահ Ռահման Գուրբանովը հունիսին հայտնել է, թե 2015-ին Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերում նավթի արդյունահանման ծավալները կկազմեն մոտ 30.3 մլն տոննա: 2014-ին այդ հանքավայրերից արդյունահանումը կազմել է 31.4 մլն տ, այս տարի 2014-ի հետ համեմատ արդյունահանման ծավալները կնվազեն 1.1 մլն տ-ով: 2014–ին՝ 2013-ի համեմատ արդյունահանումը նվազել էր 700.000 տ-ով: Դեռ 2010-ին Ազերի-Չիրաղ-Գյունեշլի հանքավայրերից արդյունահանվել էր 40.2 մլն տ նավթ: Ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով Եվրոպայի հարավային շրջաններ փոխադրել նախատեսող Անդրանատոլիական գազամուղ նախագծից հրաժարվելուց հետո նորվեգական նավթային Statoil ընկերությունը վաճառել է նաև ադրբեջանական գազը Եվրոպա փոխադրելու Անդրադրիատիկ գազամուղի (TAP) նախագծում ունեցած իր 20% մասնաբաժինը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Կաթողիկոսը և Նուբար Աֆեյանը խոսել են ՀՀ–ում իրավիճակի, Արցախի ղեկավարների ազատման, Սփյուռքի մասին Նրանք անդրադարձել են նաև արցախահայության արդար իրավունքների պաշտպանության Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա |