Պան Գի Մունն առաջարկել է Սիրիայում քիմիական գրոհները հետաքննելու իր ծրագիրը28 օգոստոսի 2015 - 17:00 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դիմել է Անվտանգության խորհրդին և առաջարկել է Սիրիայում քիմիական գրոհները հետաքննելու սեփական պլանը: Ըստ Associated Press-ի, գլխավոր քարտուղարը խորհուրդ է տվել ստեղծել անկախ եռակողմ հանձնաժողով փորձագետների մասնակցությամբ, որը կգլխավորի իր օգնականը: Նպատակը պետք է լինի քլորի և այլ թունավոր նյութերի օգտագործման մեղավորների բացահայտումը: Պան Գի Մունի առաջարկն արված է 2235 բանաձևի ոգով, որը ԱԽ-ն միաձայն ընդունեց 2015-ի օգոստոսի 7-ին: ՄԱԿ գլխավոր քարտուղարն ու Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) գլխավոր տնօրեն Ահմեդ Ուզյումջուն խնդրեցին հետաքննող մարմնի ստեղծման վերաբերյալ քայլեր առաջարկել, որի նպատակը պետք է լինի Սիրիայում քիմիական զենքի կիրառման հետաքննությունը, հայտնում է Լենտա.ռու-ն: Օգոստոսի 22-ին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրվեցին «Իսլամական պետության» գրոհայինները: ԻՊ-ն գրավեց քիմիական զենքի արտադրության «Ալ Մուտանա» գործարանն Իրաքում, որտեղ Սադդամի ռեժիմը 1980-ականներին մեծ քանակությամբ թունավոր գազ էր արտադրում, այդ թվում զարին: Ըստ ԿՀՎ տվյալների, Պարսից ծոցում առաջին պատերազմից հետո 1991 թ. գործարանը դադարեցրեց քիմզենքի արտադրությունը, սակայն պահեստներում դեռ բավարար քանակով թունաքիմիկատներ են պահվում: Քլորի գազով ականները գրոհայինները կարող էին հափշտակել նաև Սիրիայի տարածքում: Այդ զենքը ենթակա չէր Ասադի զանգվածային ոչնչացման զենքի արսենալի վերացման մասին համաձայնագրի գործողությանը: 2015-ի փետրվարի 2-ին ՌԴ-ն հայտարարեց Սիրիայի լիակատար քիմիական զինաթափման մասին` Դամասկոսը Մոսկվայի և Վաշինգտոնի միջնորդությամբ դարձավ ՔԶԱԿ անդամ և ոչնչացրեց իր քիմիական զինանոցը: ՄԱԿ ԱԽ-ն սեպտեմբերի 27-ին միաձայն հավանություն տվեց Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: Բանաձևը բացառում է ուժի կիրառումը Սիրիայում և ընդհանրապես 7-րդ հոդվածի ցանկացած կիրառում: Բանաձևի տեքստն ընդունվեց Ռուսաստանի և ԱՄՆ ինտենսիվ բանակցությունների արդյունքում: Նրա հիմքում 2013թ. սեպտեմբերի սկզբին Ժնևում ընդունած համաձայնությունն է: ՄԱԿ մամուլի ծառայությունը հոկտեմբերի 6-ին հայտնել էր, որ սիրիացիները ոչնչացրել են քիմիական զենքի պաշարների մեծ մասը Քիմզենքի արգելման կազմակերպության փորձագետների ղեկավարությամբ: Դուրս է բերվել և ոչնչացվել մոտ 800 տոննա քիմիական նյութ, իսկ ՄԱԿ և ՔԶԱԿ համատեղ առաքելությունը ոչնչացնում է քիմզենքի արտադրության օբյեկտները երկրում: 2014-ի դեկտեմբերին Սիրիայի իշխանությունները զգուշացրեցին միջազգային հանրությանը, որ ծայրահեղականները կարող են գրավել թունավոր նյութերի պահպանման համար նախատեսված արդյունաբերական օբյեկտները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարցի. Երբ «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունը մեջտեղից հանեն՝ կմտածենք, որ իրոք խաղաղության համար են սա անում «Աշխարհում կա՞ մի երկիր, որտեղ շահեկան դիրքերը հանձնում են թշնամուն, թե գուցե խաղաղություն լինի, գուցե ոչ»,–ասել է նա ԱԽ քարտուղար․ Կիրանցում 4 շինություն կա, որ 1976–ի քարտեզով չի մնում ՀՀ տարածքում Նա հավելել է, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են Կիրանցեցիները գիշերել են ճանապարհին, ոստիկաններն անցակետ են տեղադրել Սարիգյուղ-Բերքաբեր գյուղերի խաչմերուկում Նրանք նշել են, որ 25 հա ականապատ հողերը միշտ են եղել հայկական վերահսկողության տակ Հատուկ սակագներով SWIFT փոխանցումներ․ Ֆասթ Բանկում նոր ակցիա է սկսվել Ակցիայից օգտվելու համար անհրաժեշտ է Բանկում կատարել 500,000 և ավելի դրամին համարժեք արտարժույթի փոխարկում |