Ադրբեջանի ԶՈՒ արդիականացումը ոչ թե ամիսների, նույնիսկ տարիների գործ է17 հոկտեմբերի 2006 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերի արդիականացումը ոչ թե ամիսների, նույնիսկ տարիների գործ է: Առավել կարճ ուղին անցումն է գոնե մի քանի մարտական ստորաբաժանումների ձեւավորմանը պայմանագրային հիմունքով, ինչպես նաեւ անձնակազմի վերապատրաստման ծրագրի մեկնարկը, «Սովորեցրու եւ սպառազինիր» ծրագրի օրինակով, որն իրագործվեց Վրաստանում ԱՄՆ աջակցությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է «Սպեկտրում» Ռազմավարական վերլուծության կենտրոնի վերլուծաբան Սերգեյ Սարգսյանը: Նրա խոսքերով, նույն Վրաստանի փորձը ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ի չափանիշներով նույնիսկ մի քանի գումարտակների նախապատրաստումը 2-3 տարի է տեւում: «Բացի այդ, քանի որ ոչ Հայաստանը, ոչ ԼՂՀ-ն չեն պատրաստվում հարձակվել որեւէ մեկի վրա, ապա եւ ծախսերն, ուղղված բանակի բարձր մարտունակության պահպանմանը, ընդհանուր առմամբ, պաշտպանական մարտավարությամբ, ավելի քիչ կլինեն, քան, օրինակ, Ադրբեջանի մոտ, որը հայտարարում է, ոի իր համար ընդունելի է հակամարտության լուծման ուժային տարբերակը»,- ընդգծել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա ընդգծեց, որ հակամարտության գոտու բարդ ռելյեֆը, ԼՂՀ Պաշտպանության բանակի պաշտպանական դիրքերի խորը էշելոնային համակարգը, ժամանակակից ինժեներային հենակետերն, այն, որ տեսանելի ապագայում Ադրբեջանը չի կարող ռազմա-օդային ուժերի շնորհիվ ճնշող առավելության հասնել օդում, թույլ կտան դեռեւս բավականին երկար ժամանակ պահպանել առկա հավասարակշռությունը: «Թեեւ, իհարկե, չի կարելի կորցնել զգոնությունը եւ հույսը դնել նրա վրա, որ այդ հավասարակշռությունն ինքն իրեն կպահպանվի եւ տրված է մեզ երկար տարիների համար: Մյուս կողմից, եւ դա արդեն ավելի շուտ ոչ թե ռազմական, այլ քաղաքական տեսանկյուն է, Ադրբեջանի ՊՆ չափազանց մեծ ֆինանսավորումը կարող է դժգոհություն առաջացնել բնակչության լայն խավերի շրջանակում»,- համոզված է վերլուծաբանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |