Հայաստան-Իրան ԷՀԳ գծի շինանյութերի առաջին խմբաքանակը կտեղափոխվի ՀՀ առաջիկա օրերին28 օգոստոսի 2015 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի Իրան-Հայաստան 400 կՎ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար անհրաժեշտ ապրանքների և սարքավորումների առաջին խմբաքանակը, շինարարական աշխատանքները կիրականացվեն ժամանակացույցին համապատասխան: Այս մասին հայտնել է էլեկտրահաղորդման 3-րդ գծի գլխավոր կապալառու «Սանիր» ընկերության տնօրեն Բահման Սալեհինը՝ օգոստոսի 28-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի հետ հանդիպմանը: Նախարարն ընդգծելով ծրագրի կարևորությունը երկու երկրների էներգահամակարգերի համար՝ նշել է, որ ծրագիրը պետք է իրականացվի բարձր որակով և սահմանված ժամկետում: Զախարյանը նաև նշել է, որ ծրագրի իրականացման ընթացքում գլխավոր կապալառուին կցուցաբերվի ամենայն աջակցություն՝ շինարարությունը պատշաճ կերպով ավարտին հասցնելու համար: Օգոստոսի 12-ին «Սանիր» ընկերության և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրվել է Իրան-Հայաստան 400 կՎ 3-րդ գծի և համապատասխան ենթակայանի կառուցման ծրագրի շինարարության պայմանագիրը: Օգոսոսի 9-ին, Թեհրանում Իրանի Արտահանման Զարգացման Բանկի և ՀՀ ԷԲՊՆ «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի միջև ստորագրված Ֆիանասական պայմանագրի համաձայն՝ ծրագրի իրականացման համար անհրաժեշտ 107,9 մլն. եվրո գումարը կտրամադրի իրանական կողմը: Նշված գումարի 77%-ը կտրամադրի Իրանի Արտահանման Զարգացման Բանկը: Շինարարության համար անհրաժեշտ գումարի 23%-ը կհատկացնի ծրագրի գլխավոր կապալառու՝ «Սանիր» ընկերությունը: Իրան–Հայաստան 400կՎ երկշղթա օդայի գծի` Հայաստանում կառուցվող հատվածի երկարությունը մոտ 279 կմ է: Էլեկտրահաղորդման գծի» և «Նորավան» ենթակայանի կառուցումը հնարավորություն կտա երկու երկրների էներգահամակարգերի միջև էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը 350ՄՎտ-ից հասցնել մինչև 1000ՄՎտ-ի և կբարձրացնի Հայաստանի էներգահամակարգի հարավային և կենտրոնական հատվածների կապի հուսալիությունը, երկու երկրների էներգահամակարգերի զուգահեռ աշխատանքի հուսալիությունը և Հայաստանի էներգետիկ անվտանգության մակարդակը: Ծրագրի նպատակն է նաև միացնել հայկական և վրացական էներգահամակարգերը` վրացական սահմանի մոտ Այրումում (Հայաստան) տեղակայվող 500/400/220 կՎ բարձր լարման հաստատուն հոսանքի փոխակերպիչ կայանով (վերջնական հզորությունը 1050 ՄՎտ): Վրացական կողմից միացումը կլինի «Մառնեուլի» ենթակայանից 500 կՎ գծի միջոցով, հայկական կողմից միացումը կլինի Հրազդանից 400 կՎ գծի միջոցով: Հայաստան-Վրաստան և Իրան-Հայաստան 400 կՎ լարման էլեկտրահաղորդման օդային գծերի միացման նպատակով Հրազդանի տարածաշրջանում նախատեսվում է կառուցել նաև 400/220 կՎ լարման ենթակայան: Արդյունքում Հայաստան-Վրաստան էլեկտրաէներգիայի փոխանակման հզորությունը ներկայիս 200 ՄՎտ-ից կհասցվի 700 ՄՎտ-ի: Վերոհիշյալ ենթակառուցվածքների զարգացումը ուղղված է ՀՀ-ի տարածաշրջանային և միջտարածաշրջանային ինտեգրման համար՝ ՀՀ-ով տարանցիկ փոխադրումների միջոցով էներգակիրների սեզոնային հյուսիս-հարավ (Ռուսաստան, Հայաստան, Վրաստան, Իրան) փոխանակումներն ապահովելու համար: Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գծի և համապատասխան ենթակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 24 ամսում: «Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման վերաբերյալ» համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1995-ին: 2012-ի տվյալներով ԷՀԳ-ի կառուցման նախագծի արժեքը գնահատվում էր 100-105 մլն եվրո: Ներկայում Հայաստանի և Իրանի միջև գործում է երկու բարձրավոլտ ԷՀԳ, որոնց միջոցով երկու երկրի միջև էլեկտրաէներգիայի սեզոնային երկկողմ փոխադրումներ են իրականացվում զրոյական սալդոյով։ Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |