Էրիկ Բոգոսյանի «Նեմեսիս գործողություն» գիրքը՝ Ուոթերթաունում29 օգոստոսի 2015 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Ամերիկահայ դերասան, գրող, դրամատուրգ և ռեժիսոր Էրիկ Բոգոսյանը կխոսի իր «Նեմեսիս գործողություն» գրքի մասին, որը ներկայացնում է 1915-ից սկսված Հայոց ցեղասպանության համար պատասխանատու Օսմանյան Թուրքիայի առաջնորդներին սպանելու դավադրությունը: Բոգոսյանը ելույթ կունենա Մասաչուսեթս նահանգի Ուոթերթաունի Սբ Հակոբ եկեղեցում սեպտեմբերի 14-ին, գրում է Armenianweekly.com-ը: «Նեմեսիս գործողություն» գիրքը հրատարակել է ապրիլի 19-ին: Բոգոսյանի գիրքը ներկայացնում է հայերի մի փոքր խմբի ջանքերը՝ հայտնաբերելու և սպանելու Օսմանյան կայսրության մի քանի առաջնորդներին, ներառյալ Ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային, որը 1918-ին՝ վարչակարգի անկումից հետո, փախավ Թուրքիայից: «Նեմեսիս» գործողությունը ցեղասպանության կազմակերպիչների դեմ վրեժի գործողությունների շարք էր: Հայ վրիժառուները փաստացի իրականացրեցին փախուստի մեջ գտնվող ցեղասպանության մեջ մեղավոր մարդկանց մահվան դատավճիռը, որը կայացվել էր Կոնստանդնուպոլսի դատարանի կողմից: սպանվածների թվում էին, մասնավորապես, Թուրքիայի նախկին ներքին գործերի նախարար Թալեաթ-փաշան, նախկին մեծ վեզրի Սեիդ-Խալիմ Փաշան, Տրաբզոնի նախկին ղեկավար Ջեմալ Ամզին, Թուրքիայի ռազմածովային ուժերի հրամանատար Ջեմալ փաշան և այլ պատասխանատու անձինք: Հայտնի դերասան և պերֆորմանսի վարպետ Էրիկ Բոգոսյանին հիմնականում ճանաչում են «Օրենք և Կարգ» (Law and Order) դետեկտիվ հեռուստասերիալից, որտեղ նա մի շարք դրվագներում կատարում է հրամանատար Դենիել Ռոսի դերը։ Նա հեղինակել է վեց պիես, խաղացել իր գործերից շատերում, ներառյալ` «Talk Radio»-ն և «subUrbia»-ն։ Ծնվել է Բոստոնում, մեծացել Վոբուրնում (Մասաչուսեթս), որտեղ էլ ավարտել է ավագ դպրոցը։ Ապա տեղափոխվել է Օհայո նահանգ` ուսանելու Օբերլին քոլեջում։ Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Լիզինգ առանց տոկոսադրույքի՝ ֆերմերներին ու գործարարներին Ակբա Լիզինգը պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրում է Հայաստանի գյուղտեխնիկայի մոտ 60%-ը։ ԱՕԿՍ-ի շենքը վարձով կտրվի ամսական մոտ 15․4 մլն դրամով Մրցույթ կհայտարարվի Լիտվան 100,000 եվրոյի մարդասիրական օգնություն կհատկացնի աղետից տուժած հայկական մարզերին Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Սանահին կայարանի հետ հետիոտնային կապը վերականգնվել է Վերակառուցվել է հետիոտնային կամուրջը |