«Մոսկվիչ, իմ սեր»-ը՝ միջազգային կինոփառատոնի Գրան պրիի մրցանակակիր![]() 29 օգոստոսի 2015 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Ռեժիսոր Արամ Շահբազյանի «Մոսկվիչ, իմ սեր» ֆիլմը Սախալինի 5-րդ միջազգային փառատոնում «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգում արժանացել է Գրան պրիի: Այս մասին տեղեկացնում է փառատոնի պաշտոնական կայքը: Փառատոնին, որ կայացել է օգոստոսի 21-28-ը, Հայաստանը առաջին անգամ է մասնակցել: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է եղել 9 ֆիլմ: Կինոփառատոնի ժյուրին գլխավորել է իրանցի ռեժիսոր Մոհսեն Մահմալբաֆը: «Մոսկվիչ, իմ սեր»-ը հայ-ռուս-ֆրանսիական համատեղ արտադրության ֆիլմ է փոքր մարդու մեծ ողբերգության մասին, նկարահանված 2012-ին: Ֆիլմի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանում, հիմնականում՝ Վարդենիսում: Կինոժապավենը պատմում է ծերունի Համոյի մասին, ով ապաստան է գտնում Հայաստանի լեռներում կորած մի գյուղում իր կնոջ հետ: Նա երազանք ունի՝ ձեռք բերել «Մոսկվիչ» սովետական մեքենան և այդ երազանքը իր հետ բերել է մեր օրեր՝ Mercedes-ների, BMW-ների դարաշրջան: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |