ԵՄ-ն փախստականների խնդրին նվիրված արտահերթ գագաթնաժողով կգումարի![]() 31 օգոստոսի 2015 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը փախստականների խնդրին նվիրված արտահերթ գագաթնաժողով է հրավիրում: Բեռլինի, Փարիզի և Լոնդոնի նախաձեռնությամբ միգրացիոն ճգնաժամի հարցերի վերաբերյալ արտակարգ խորհրդակցությանը կմասնակցեն ԵՄ անդամ երկրների ներքին գործերի և արդարադատության նախարարները: Միգրացիոն ճգնաժամը Եվրոպայում ամենամեծն է Երկրորդ համաշխարհայինի տարիներից հետո: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ԵՄ երկրների ներքին և արտաքին գործերի նախարարները մտադիր են հանդիպել Փարիզում հոկտեմբերին` քննարկելու համար ապօրինի ներգաղթյալների աննախադեպ հոսքը Եվրոպա: Արտահաերթ խորհրդակցությունը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին Բրյուսելում: Այդ մասին հաղորդագրություն է զետեղվել Լյուքսեմբուրգի պաշտոնական Twitter-ում, որն այժմ նախագահում է ԵՄ-ում: Ինչպես ասվում է ԵՄ լյուքսեմբուրգյան նախագահության հայտարարության մեջ, նախարարները կաշխատեն «ուժեղացնել եվրոպական պատասխանը» ներգաղթյալների հոսքին, հայտնում է bfm.ru-ում: Գերմանիան, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան կոչ են անում՝ կոնկրետ քայլեր ձեռնարկել Եվրոպա ժամանող ներգաղթյալների խնդիրը լուծելու համար։ Ավելի վաղ Գերմանիայի ներքին գործերի նախարար Թոմաս դը Մեզիերը հայտարարել էր, որ ազատ տեղաշարժը Շենգենի գոտում կարող է վտանգի տակ հայտնվել: Եվրոպական երկրները մեծ խնդիրներ ունեն կապված ներգաղթյալների աննախադեպ հոսքի հետ: Նախօրեին այս երկրների ներքին գործերի նախարարները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում առաջարկում են Հունաստանում և Իտալիայում հատուկ «թեժ կետեր» ստեղծել, որտեղ հնարավոր կլինի արագորեն մատնահետքեր վերցնել և գրանցել ներգաղթյալներին, ինչը թույլ կտա իշխանություններին արագ որոշում կայացնել այն մարդկանց վերաբերյալ, ովքեր ապաստանի կարիք ունեն, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Այս տարի Աֆղանստանից, Բանգլադեշից, Սիրիայից և այլ երկրներից հազարավոր ներգաղթյալներ են զոհվել՝ խարխուլ նավերով կամ անօրինական ճանապարհով Եվրամիություն հասնելու անհաջող փորձեր կատարելիս: ՄԱԿ-ի տվյալներով, միայն 2015 թվականին ավելի քան 300 հազար փախստական է ժամանել Եվրոպա՝ պատերազմից և սովից փրկվելու նպատակով։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում նրանց քանակը մոտ 123,5 հազար էր, իսկ ամբողջ 2014-ին եղել է 280 հազար: Առաջին անգամ վերջին ամիսների ընթացքում հուլիսին ԵՄ ժամանած միգրանտների քանակը հատեց 100 հազարի սահմանն ու կազմեց 107,5 հազար:Նրանցից 2 հազար 500-ը մահացել է Եվրոպա հասնելու ճանապարհին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |