«Իսլամական պետության» գրոհայինները պայթեցրել են Բելի տաճարը Պալմիրայում![]() 31 օգոստոսի 2015 - 10:39 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները պայթյուններ են իրականացրել սիրիական Պալմիրայում, որի հետևանքով մասնակիորեն փլուզվել է Բելի տաճարը, որը համարվում է հին քաղաքի գլխավոր սրբավայրերից մեկը, հայտնել է AP-ն ականատեսների վրա հղումով: Բելի տաճարը կառուցվել է մ.թ.ա 32-րդ դարում և Պալմիրայի գլխավոր տեսարժան վայրերից էր: Ըստ հաղորդագրության, պայթյունը տեղի է ունեցել օգոստոսի 30-ի երկրորդ կեսին: Ականատեսը հայտնել է, որ «քարերն ու սյուները տապալված են», հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Քաղաքում 1,5-2 հազար ահաբեկիչ կա: Սիրիական բանակը շարունակում է ուժեր կուտակել քաղաքի մատույցներում հնարավոր գրոհի համար: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է «Իսլամական պետության» գրոհայինների կողմից անտիկ դարաշրջանի Բաալ Շամին տաճարի պայթեցումը սիրիական Պալմիրայում, ինչպես նաև հնագետ գիտնականի սպանությունն այդ քաղաքում: ՄԱԿ ղեկավարի աշխատակազմի տարածած հայտարարության մեջ ծայրահեղականների գործողությունները գնահատվել են որպես «ահաբեկչություն և ռազմական հանցագործություն»: Պան Գի Մունը նաև կոչ է արել միջազգային հանրությանը վերջ տալ դրան, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: Ավելի վաղ նմանատաիպ կոչով հանդես եկավ նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, որը նույնպես որպես «ռազմական հանցագործություն» է որակել անտիկ տաճարի ավերումը: Նա ասել է, որ Պալմիրայի արվեստն ու ճարտարապետությունը «սիրիական պատմության և ինքնության բազմազանության և հարստության խորհրդանիշն են»: «Սա հսկայական կորուստ է ամբողջ մարդկության համար»,-հայտարարել է Բոկովան: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Ավելի վաղ ԻՊ գրոհայինները հայտարարություն տարածեցին, որ «Իսլամական պետությունը» խոստանում է «զուսպ» լինել հելլենական մշակույթի ամենաարժեքավոր հուշարձաններից մեկի`Սիրիայի տարածքում գտնվող Պալմիրայի ավերակների հարցում: Ըստ տեղաբնակների, ահաբեկիչները հայտարարել էին, թե չեն դիպչի ավերակներին: «Նրանք խոստացել են, որ միայն անտիկ հուշարձանները կքանդեն, որոնք, ըստ իսլամի, հեթանոսական կուռքեր են»,-ասել են տեղի համակարգող կոմիտեի ակտիվիստները: Վտանգ կա, որ Պալմիրան կարժանանա Իրաքի մի շարք ճարտարապետական հուշակոթողների ճակատագրին, որոնք քանդեցին «Իսլամական պետության» գրոհայինները: Նման մտավախություն է հայտնել նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի տնօրեն Իրիան Բոկովան` պահանջելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները անտիկ դարաշրջանի ավերակների հարևանությամբ: Photo: Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |