LOT-ը վերսկսում է Վարշավա-Երևան-Վարշավա չվերթը![]() 31 օգոստոսի 2015 - 11:01 AMT PanARMENIAN.Net - 2016-ի հունվարի 1-ից լեհական LOT ավիաընկերությունը կվերսկսի իրականացնել Վարշավա-Երևան-Վարշավա թռիչքները: Հունվարից LOT-ը կիրականացնի շաբաթական 3 չվերթ, տեղեկացնում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն: Օդանավը Վարշավայից կժամանի յուրաքանչյուր երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին, Երևանից կմեկնի երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ օրերին: Բանակցությունների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ամառային ժամանակահատվածում չվերթերի հաճախականությունը ավելացնելու շուրջ: Չվերթերի վերակազմավորման պատճառով, LOT -ը հուլիսի 1-ից դադարեցրել էր դեպի Երևան չվերթերը: LOT-ը թռիչքներ է իրականացնում դեպի աշխարհի 31 պետությունների 49 քաղաք: Ավիաընկերությունն ստեղծվել է 1929-ի հունվարի 1-ին, իսկ 1930-ի ապրիլի 1-ին դեպի Բուխարեստ կատարել առաջին միջազգային չվերթը: 2010-ի հուլիսի 1-ից լեհական LOT-ը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Երևանից դեպի Վարշավա և հակառակը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |