Դավութօղլու. Ադրբեջանի սահմաններին ոչինչ չի սպառնում, քանի դեռ Թուրքիան կողքին է

Դավութօղլու. Ադրբեջանի սահմաններին ոչինչ չի սպառնում, քանի դեռ Թուրքիան կողքին է

PanARMENIAN.Net - Քանի դեռ Թուրքիան Ադրբեջանի կողքին է, նրա սահմաններին ոչինչ չի սպառնում և որևէ խնդիր լինել չի կարող։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն։

«Մենք միշտ միասին ենք։ Ադրբեջանի տոները նաև մեր տոներն են», - ասել է վարչապետը Թուրքիայի հաղթանակի օրվա միջոցառումների շրջանակում, «Հուրրիյեթ» թերթի կայքին հղումով գրում է Tert.am-ը:

Դավութօղլուն նաև հայտարարել է, թե իրենց հաղթանակի օրը նաև Ադրբեջանի տոնն է։

2010-ին ստորագրվեց «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության ու փոխադարձ օգնության մասին» պայմանագիրը: Թուրք-ադրբեջանական հարաբերությունների հիմքում են երկու պետությունների աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական շահերի համ¬ընկ¬նումը, պատմամշակութային, էթնիկական ու լեզվական ընդհանրությունները, որոնք խարսխվում են պանթյուրքական գաղափարախոսության հենքի վրա` «Մեկ ազգ` երկու պետություն» բանաձևի շրջանակում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---