ՀՀ արտաքին առևտրաշրջանառությունը 7 ամսում կրճատվել է 19,9%-ով![]() 31 օգոստոսի 2015 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015-ի հունվար-հուլիսին կազմել է $2 մլրդ 657 մլն՝ 19.9%-ով կրճատվելով 2014-ի նույն ժամանակահատվածի համեմատ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Հայաստանից արտահանման ծավալը 7 ամսում կազմել է $847 մլն՝ ավելանալով 0.1%-ով, իսկ ներկրումը կազմել է $1 մլրդ 810 մլն՝ նվազելով 26,7%-ով: 2015-ի օգոստոսի 20-ին Ազգային վիճակագրական ծառայությունը ֆինանսների նախարարությունից ստացել է Կառավարության 2014-ի ապրիլի 23- ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»- ի հիման վրա մաքսային մարմինների կողմից հավաքագրված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի 2015-ի հուլիսի և 2015-ի հունվար-հունիսի՝ օգոստոսի 19-ի դրությամբ հերթական ճշգրտված ցուցանիշները, ինչի հիման վրա վերահաշվարկվել են հիշատակված ժամանակաշրջանների համար ՀՀ արտաքին և փոխադարձ առևտրի ցուցանիշները: 2015-ի հունվարի հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը 4.2%-ով գերազանցել է 2014-ի ցուցանիշը նույն ժամանակահատվածի համեմատ: Նախորդ տարվա առաջին 7 ամսվա համեմատ 2015-ի հունվար-հուլիսին աճել են նաև արդյունաբերական արտադրանքի ծավալը՝ 4.1%-ով, գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը՝ 14.8%-ով, շինարարության ծավալը՝ 0.4%-ով, ծառայությունների ծավալը՝ 2.4%-ով, էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 1.9%-ով: Ըստ պետբյուջեի` Հայաստանի ՀՆԱ–ի աճը 2015-ին նախատեսված է 4,1 տոկոսի չափով։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |