Կառավարությունը կփոխհատուցի էլէներգիայի հավելավճարը 250 կվ/ժ հոսանք սպառող ՓՄՁ-ներին

Կառավարությունը կփոխհատուցի էլէներգիայի հավելավճարը 250 կվ/ժ հոսանք սպառող ՓՄՁ-ներին

PanARMENIAN.Net - Կառավարությունը օգոստոսի 1-ից բարձրացված էլեկտրաէներգիայի սակագնի հավելավճարը արտաբյուջեից կփոխհատուցի ՓՄՁ այն ներկայացուցիչներին, ովքեր ամսական սպառում են 250 կվ/ժ հոսանք։ Այս մասին Կառավարության օգոստոսի 31-ի նիստին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ նշելով, որ հարցը քննարկել է ՀՀ նախագահի հետ:

ՀՀ էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն իր հերթին ներկայացրել է «Էլեկտրաէներգիայի սակագների մեղմացման միջոցառման մասին» որոշման նախագիծը։ Դրանով սահմանվում է, որ Կառավարությունը 2015-ի օգոստոսի 1-ից մինչև էներգետիկայի բնագավառում կարգավորման խորհրդատվական ծառայության արդյունքների ստացումը, բնակիչ սպառողների և 0.38 կՎ լարմամբ սնվող՝ ամսական մինչև 500 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառում ունեցող այլ սպառողների (ամսական մինչև 250 կՎտժ էլեկտրական էներգիայի սպառման մասով) փոխարեն «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին կվճարի էլեկտրական էներգիայի` Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատված սակագները մեղմացնելու համար տրամադրվող սուբսիդիաներ, գրումէ Tert.am-ը:

Օգոստոսի 13-ի նիստում վարչապետը տեղեկացրել է, որ Կառավարությունը խոշոր բիզնեսին չի փոխհատուցելու օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը՝ հավելելով, որ նախագահի հետ կքննարկի ՓՄՁ-ներին աջակցելու խնդիրը, որոնք ծախսում են ամսական միջին հաշվով 250 կՎտ հոսանք

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---