Անկարգություններ Կիևում. Ցուցարարները գրոհել են Ռադայի շենքը, կան վիրավորներ![]() 31 օգոստոսի 2015 - 17:03 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի սահմանադրության մեջ ապակենտրոնացման մասին փոփոխություններ կատարելու վերաբերյալ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո Գերագույն ռադայի շենքի մոտ բախումներ են սկսվել հանրահավաքի մասնակիցների և իրավապահների միջև: Բախումների ընթացքում նաև պայթյուն է որոտացել: Կան վիրավորներ, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ, ըստ տեղեկությունների, ազգային գվարդիայի մարտիկների շրջանում կան նաև զոհեր, սակայն ազգային գվարդիան չհաստատեց այդ լուրը` հայտարարելով, որ կան ծանր վիրավորներ: ՆԳՆ ղեկավարի խորհրդական Անտոն Գեռաշչենկոն հայտարարել է, որ Ազգային գվարդիայի տուժած մոտ 100 վիրավոր անդամներից 4-ը կրիտիկական վիճակում են: Վիրավորների թվում է նաև ֆրանսիական Finance պարբերականի լրագրողը: Ցուցարարները պարբերաբար Գերագույն ռադան գրոհելու փորձեր են ձեռնարկում: Նրանք պայթուցիկներ են նետում իրավապահների ուղղությամբ: Ռադայի առջևի հրապարակը պատված է ծխով: Բացի այդ, ցուցարարները նաև քարեր են նետում խորհրդարանի պատուհաններից ներս: Ուկրաինայի խորհրդարանը նախագահ Պյոտր Պորոշենկայի ներկայացմամբ օգոստոսի 31-ին առաջին ընթերցմամբ ընդունեց երկրի Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, որոնք վերաբերում են ապակենտրոնացմանը: Նախագիծը քննարկվում էր Գերագույն ռադայում շրջափակված ամբիոնի պայմաններում: «Ռադիկալ կուսակցության» անդամ պատգամավորները խմբակցությունների ղեկավարների ելույթների ժամանակ բղավում էին` «խայտառակություն», ինչպես նաև օգտագործում ազդանշան` խանգարելու համար նախագահի նախագծին սատարող խորհրդարանականների ելույթներին: Ուկրաինայի ՆԳՆ-ն մտադիր է անկարգությունները Գերագույն ռադայի շենքի մոտ որակել որպես ահաբեկչություն, հայտնել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավարի օգնական Գերաշչենկոն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |