Նախարար. Իրավիճակը սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել 1 սեպտեմբերի 2015 - 10:27 AMT PanARMENIAN.Net - Իրավիճակը շփման գծում ու սահմանին վերահսկվում է, ժողովուրդը կարող է հանգիստ լինել, հայկական բանակը, ինչպես միշտ, այնպես էլ այսօր իր խնդիրներին տիրապետում է և լավագույնս լուծում, սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, որը Գիտելիքի օրվա առթիվ այցելել էր Երևանի Պ.Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտացված դպրոց: ՊՆ ղեկավարի խոսքով, իրականում կրակոցների թիվն ավելանում և պակասում է. «Իհարկե, ապահովել ենք բոլոր տեսակի միջոցառումներն առաջնագծում՝ հակակորդին հետևելն ու համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելը: Դիվերսիոն հետախուզական խմբերի գործողության մի քանի փորձ է եղել, որոնք ԼՂՀ հակամարտության գծում հաջողությամբ կանխվել են»,- մեջբերում է Panorama.am-ը: Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների հրապարակված նախագծին՝ Սեյրան Օհանյանն ասել է, որ քննարկումներին մշտապես մասնակցել են. «Արել ենք մեր առաջարկությունները, բոլորն անցել են: Այսօր անվտանգության և պաշտպանության խնդիրները նոր Սահմանադրության մեջ երաշխավորված են: Գլխավոր գերագույն հրամնանատարի հետ կապված որևէ առարկություն չկա»: Հարցին, թե ինչ պետք է սպասել աշնանը կայանալիք Մինսկի խմբի համանախագահիների հանդիպումից, նախարարը պատասխանել է, որ բանակցային գործընթացի շրջանակի յուրաքանչույր հանդիպումից ակնկալվում է գոնե տվյալ պահի համար խաղաղության ամրապնդման խնդիրների լուծում, կրակոցներից, ոտնձգություններից, խախտումներից խուսափում: «Մեր տեսակետներից նախադրյալներ պետք է ստեղծել հետագա բանակցային գործընթացում, որոնք կհամապատասխանեն միջազգային նորմերին՝ ժողովրդի իշխանությունը հաշվի առնելով»,- նշել է Օհանյանը: Օգոստոսի 23- 29-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 950 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 17500 կրակոց: Նշված ժամանակահատվածում հայկական դիրքերի ուղղությամբ, հակառակորդը կիրառել է նաև թուրքական արտադրության TP-107 տիպի ռեակտիվ հրթիռահրետանային կայանք: Բացի հրադադարի պահպանման ռեժիմի վերոնշյալ խախտումներից, օգոստոսի 28-ին ժամը 01:40-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի արևելյան ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշել են ադրբեջանական զինուժի 20-25 հագուց բաղկացած հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և կորուստներ պատճառելով` հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Առաջնային գծի ողջ երկարությամբ հայկական ուժերը շարունակում են վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: Ուշագրավ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համար Առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է Ամերիաբանկի կայքում լրացնել համապատասխան հայտը |