Նոր հավելվածը թույլ է տալիս սինխրոնացնել «խելացի» Android ժամացույցները iOS-սարքերի հետ 1 սեպտեմբերի 2015 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Google-ը պաշտոնական հավելված է թողարկել, որը թույլ է տալիս օգտագործել Android Wear օպերացիոն համակարգով «խելացի ժամացույցը» iOS հարթակում բջջային սարքերի հետ միասին: Ընկերության ներկայացուցիչները հայտնել են այդ մասին պաշտոնական բլոգում: «Խելացի ժամացույցը» համակարգչայնացված ձեռքի ժամացույց է ընդլայնված գործառույթներով (ժամանակին հետևելուց բացի), որը հաճախ համեմատվում է կոմունիկատորի հետ: Ժամանակակից «խելացի ժամացույցները» ձեռքին կրվող համակարգիչներ են: Մոդելներից շատերը կողմնակի հավելվածների հնարավորություն ունեն ու կառավարվում են բջջային օպերացիոն համակարգերով, կարող են օգտագործվել որպես շարժական մեդիա-նվագարկիչներ: Ծրագիրը տրամադրում է «խելացի ժամացույցի» հետ սինխրոնացման համար գործառույթների ստանդարտ հավաքածուն` զանգերի, ծանուցումների և հաղորդագրությունների արտացոլում: Բացի այդ, հավելվածը թույլ է տալիս օգտագործել ժամացույցը որպես ֆիթնես-թրեկեր և հնարավորություն է տալիս օգտվել Google Now-ի հուշումներից: Այս պահի դրությամբ հավելվածն աջակցում է միայն LG Watch Urbane ժամացույցին, սակայն Google-ի ներկայացուցիչները հստակեցնում են, որ առաջիկայում աջակցություն կստանան նաև Asus, Huawei և Motorola-ի ժամացույցները: Հավելվածը գործարկելու համար հարկավոր է թարմացնել iOS համակարգը մինչև 8.2 վարկածը, հավելվածը հասանելի է App Store-ում անվճար տեղադրման համար: Ամերիկյան Motorola Mobility ընկերության Moto 360 «խելացի» ժամացույցի երկրորդ սերունդը վաճառքի կհանվի սեպտեմբերի 8-ին; Այդ մասին են հայտնում աղբյուրները` շվեդական առցանց ռիթեյլերների վրա հղումով: Առցանց խանութների կայքերի տվյալները հաստատում են, որ Motorola Moto 360-ը ներկայացված կլինի երկու չափով: Առաջին տարբերակը կորպուսի 46,5 մմ տրամագծով կարժենա մոտ $460, իսկ ավելի կոմպակտ մոդելը հնարավոր կլինի գնել $350: Նշենք, որ Շվեդիայում էլեկտրոնիկայի գները զգալիորեն ավելի բարձր են, քան միջինը Եվրոպայում: Հավանաբար, Moto 360-ը կներկայացվի Բեռլինում կայանալիք IFA 2015 ցուցահանդեսում: Հետևելով չինական Huawei-ի օրինակին, Motorola-ն որոշել է տեղափոխել գաջեթի ֆունկցիոնալ կոճակը «ժամը 2-ի» վրա: Հավանաբար, Moto 360 ընդունիչում ևս կլինի ոչ ակտիվ շրջան թվատախտակի ներքևի մասում, թեև մյուս արտադրողներն արդեն սարքեր են արտադրում ամբողջապես կլոր դիսփլեյով: Պատկերի վրա կարելի է նկատել նաև նոր ամրակը: Առաջին Moto 360-ում մետաղյա թևնոցների կիրառման դեպքում կորպուսի հետևի պանելին ճագեր ու խզվածքներ էին հայտնվում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |