Հայաստան մասնավոր դրամական փոխանցումների ծավալը 7 ամսում նվազել է 31%-ով 1 սեպտեմբերի 2015 - 13:17 AMT PanARMENIAN.Net - 2015-ի հուլիսին ոչ առևտրային նպատակով ֆիզիկական անձանց անունով Հայաստան է փոխանցվել $137.1 մլն 2014- հուլիսի $197.4 մլն դիմաց: Ըստ Հայաստանի Կենտրոնական բանկի տվյալների, ընդհանուր առմամբ ընթացիկ տարվա 7 ամսում Հայաստան է փոխանցվել $674 մլն 2014-ի նույն ժամանակաշրջանի $967,5 մլն դիմաց, անկումը` 31%: Հուլիսին Հայաստան փոխանցված դրամական միջոցների 81%-ը կամ մոտ $112 մլն ստացվել է Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ 7 ամսում ՌԴ-ից Հայաստան է փոխանցվել $512.2 մլն` անկումը 25%: Հունվար-հուլիսին Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել $114 մլն, այսպիսով, դրամական փոխանցումների զուտ մուտքը կազմել է $398 մլն: Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների ծավալի նվազումը կապված է ռուբլու արժեզրկման հետ 2014-2015 թթ. և ՌԴ տնտեսության ոլորտում առաջացած խնդիրների հետ: Ռուսաստանից դրամական փոխանցումների կրճատման միտումը նկատվում է նախորդ տարվա ամառվանից: 2014-ի արդյունքներով Հայաստան է փոխանցվել $1.4 մլրդ, անկումը կազմել է 11%: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |