Ադրբեջանցի քննիչները Մոսկվայում են. Փորձելու են հարցաքննել Ստերլիգովին 1 սեպտեմբերի 2015 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցներից կազմված օպերատիվ-քննչական խումբը մեկնել է Մոսկվա՝ ռուս գործարար Գերման Ստերլիգովին հարցաքննելու նպատակով: Այս մասին տեղեկացնում է գերատեսչությունների համատեղ հայատարարությունը: Ստերլիգովի փաստաբանը օգոստոսի 31-ին հայտնել է, որ Մոսկվա ժամանելուց անմիջապես հետո գործարարը ձերբակալվել է ՌԴ սահմանապահ ծառայության աշխատակիցների կողմից։ Փաստաբանը ենթադրել է, որ դա կապված է Ադրբեջանի իշխանությունների կողմից գործարարի նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը: Նույն օրը տեղեկատվություն է տարածվել, որ Ստերլիգովը չի ձերբակալվել, այլ նրա հետ զրույցներ են տարվել՝ որոշ հանգամանքներ պարզելու համար։ Ավելի ուշ փաստաբանը հայտնել է, որ գործարարը ազատ է արձակվել: «Երբ ոստիկանության աշխատակիցները համոզվեցին, որ Ստերլիգովը Ռուսաստանի քաղաքացի է, նրան ազատ արձակեցին»,- նշել է փաստաբանը։ Նրա խոսքով՝ գործարարը վերջնականապես վերադարձել է Ռուսաստան և մտադիր չէ մոտ ապագայում վերադառնալ Լեռնային Ղարաբաղ։ Մինչդեռ Ստերլիգովը հայտարարել է, որ տեղյակ չէ ադրբեջանցի քննիչների իրեն հարցաքննելու մտադրության մասին և պետք է խորհրդակցի ՌԴ իրավապահ մարմինների և իրավաբանների հետ, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը: «Ինչպես ինձ խորհուրդ կտան ՌԴ ծառայությունները, չէ որ ես ՌԴ քաղաքացի եմ, այնպես էլ կվարվեմ: Պետք է խորհրդակցել իրավաբանների հետ: Ադրբեջանի քննիչներն ինձ համար նույնն են, ինչ, օրինակ, քննիչները Լուսնից: Ես չեմ ենթարկվում Ադրբեջանին, ես Ռուսաստանում եմ ապրում», - ասել է նա: Հուլիսի 29-ին Ադրբեջանը Ստերլիգովի միջազգայինհետախուզում է հայտարարել Ինտերպոլի գծով` Լեռնային Ղարաբաղում գործունեության համար: Ավելի ուշ Ինտերպոլը դադարեցրել է Ստերլիգովի հետախուզումը, սակայն Ադրբեջանում դեռ նրա դեմ քրեական գործ կա հարուցված: Հուլիսի 6-ին հայտնի դարձավ, որ ռուսաստանցի գործարար, հայտնի ֆերմեր, «Ալիսա» ապրանքային բորսայի հիմնադիր Ստերլիգովն ընտնիքի հետ փակել է Սլոբոդայում իր տան դռներն ու բնակություն հաստատելու համար մեկնել Լեռնային Ղարաբաղ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյան․ Բագրատ սրբազանն օրենքով իրավունք չունի դառնալ վարչապետ Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Փաստաբանները գործադուլ են անում՝ բողոքելով հարկերի բարձրացման դեմ Ըստ նրանց, փոփոխությունների ընդունման դեպքում ծառայությունների մոտ 38%-ով թանկացում կլինի ԱԺ–ում 1 րոպե լռությամբ հարգել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հիշատակը Երևանի Կապույտ մզկիթի նիստերի դահլիճում տեղի կունենա հոգեհանգստյան արարողություն Կիրանցում չափագրական աշխատանքներ են տարվում Կիրանցում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապրհային դեպարտամենտի պետը |