Պուտինն առաջարկում է հրաժարվել դոլարից և եվրոյից ԱՊՀ երկրների միջև հաշվարկներում 2 սեպտեմբերի 2015 - 12:53 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն օրինագիծ է ներկայացրել Պետդումա, որով ենթադրվում է հրաժարվել դոլարից և եվրոյից որպես ԱՊՀ միջանկյալ արժույթ: Այդ մասին ասվում է Կրեմլի կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, հայտնում են ռուսական ԶԼՄ-ները: Ըստ «Վեստի ֆինանս» ռեսուրսի, որը հղում է անում փաստաթղթին, կստեղծվի մեխանիզմ, որը թույլ կտա հրաժարվել որպես միջանկյալ արժույթ օգտագործվող դոլարից ու եվրոյից փոխադարձ հաշվարկներում: «Համաձայնագրով նախատեսվում է կողմերի ռեզիդենտ բանկերի անմիջական մուտքը միմյանց ներքին արժութային շուկա` միջբանկային կոնվերսիոն գործողություններ կատարելու նպատակով ոչ պակաս շահավետ պայմաններով, քան այն պայմաններն են, որ առաջարկում են ազգային առևտրային բանկերը»,-ասվում է հաղորդագրության մեջ: ՌԴ կառավարությունում գտնում են, որ դա կնպաստի ազգային արժույթների կիրառման ընդլայնմանն արտաքին առևտրի ոլորտում վճարումների և ֆինանսական ծառայությունների տրամադրման ժամանակ և այդպիսով նախադրյալներ կստեղծի ազգային արժույթների շուկայի լիկվիդայնության բարձրացման համար: Մինչդեռ ռուս փորձագետները նորից սկսել են խոսել ԵՏՄ միասնական արժույթի մասին: «Հարվածենք ալտինով դոլարին»` առաջարկում են ռուս փորձագետները որպես ճգնաժամից դուրս գալու ելք: Ըստ նրանց, միասնական եվրասիական արժույթը թույլ կտա անդամ երկրներին առևտուր անել դոլարից անկախ, իսկ քաղաքացիներն ու ձեռնարկությունները կորուստներ չեն ունենա տարադրամը փոխանակելիս: Այս եզրահանգումներին հիմնականում համամիտ են նաև Ղազախստանի փորձագետները: Ալտինի ներմուծումը զգալիորեն կհեշտացներ ձեռնարկությունների կյանքը, որոնց հիմնական մրցակիցներն ու գործընկերները ռուսական ձեռնարկություններն են: Սակայն միասնական արժույթը նաև սպառնալիքներ է բերում և այս պարագայում տնտեսությունը դիրքերը զիջում է քաղաքականությանը, գրում է պարբերականը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Կենտրոնական բանկին ու Կառավարությանը հանձնարարել էր մինչև սեպտեմբերի 1-ը ԵՏՄ անդամ պետությունների Կենտրոնական բանկերի հետ որոշակիացնել արժութային և ֆինանսական ոլորտների ինտեգրացիայի հետագա ուղղությունները, ինչպես նաև մշակել հեռանկարում արժութային միության ստեղծման նպատակահարմարությունն ու հնարավորությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը |