Աղբյուր. Apple-ը մտադիր է զբաղվել կինոյի և սերիալների արտադրությամբ 2 սեպտեմբերի 2015 - 13:52 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է զբաղվել կինոյի արտադրությամբ մեծ և փոքր էկրանի համար: Այդ մասին հայտնում է Variety հանդեսը սեփական աղբյուրների վրա հղումով: Ըստ պարբերականի տեղեկությունների, Apple-ը մի շարք նախնական բանակցություններ է վարել հոլիվուդյան ստուդիաների ղեկավարների հետ` մտադրություն ունենալով արտադրել սեփական կոնտենտը ֆիլմերի և սերիալների տեսքով: Բանակցությունների ընթացքի մասին տեղեկությունները հայտնել է Էդդի Քյուն, որն ընկերությունում պատասխանատու է բովանդակության համար: Ըստ աղբյուրի, որը բարձր պաշտոն է զբաղեցնում ստուդիաներից մեկում, առաջիկայում Apple-ում նոր բաժին կբացվի տեսակոնտենտի ստեղծման նպատակով, որը տարածվելու է Apple-ի սեփական ծառայությունների միջոցով, ինչը թույլ կտա ընկերությանը մրցակցել այնպիսի ծառայությունների հետ, ինչպիսին օրինակ Netflix-ն է: Առաջիկայում այդ նպատակների համար ընկերությունը կադրային գործակալություն կվարձի, որը կօգնի գտնել առանցքային աշխատակիցներին: Մեկ այլ աղբյուր վերջերս հայտնել է պարբերականին, որ Apple-ի հետաքրքրությունը ինդուստրիայի հանդեպ բավականին մեծ է, սակայն ընկերությունը դեռ մտադիր չէ կոնկրետ քայլեր ձեռնարկել: Apple-ը նախկինում ևս հետաքրքրվել է ոլորտով` TopGear շոուի հաղորդավար Ջերեմի Քլարկսոնի հեռանալուց հետո ընկերությունը, ըստ չհաստատված տվյալների, աշխատանք է առաջարկել նրան, սակայն Քլարկսոնը արդյունքում պայմանագիր կնքեց Amazon-ի հետ: Apple Inc. ամերիկյան կորպորացիայի գլխավոր գրասենյակը գտնվում է Կալիֆորնիայի նահանգի Կուպերտինո քաղաքում, Apple-ը նախագծում և մշակում է սպառողական էլեկտրոնիկա, համակարգչային ծրագրային ապահովում։ Էփլի լավագույն հայտնի արտադրանքներ են Mac գիծի համակարգիչները, iPod նվագարկչի, iPhone սմարթֆոնը, iPad պլանշետները: Apple-ն աշխարհի երկրորդ խոշորագույն տեղեկատվական տեխնոլոգիական ընկերությունն է, և աշխարհի երկրորդ խոշորագույն բջջային հեռախոս արտադրողը Սամսունգից հետո: 2014-ին ապրաքանիշը ճանաչվել է աշխարհի ամենաթանկ բրենդը ($153.3 միլիարդ արժողությամբ): Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |