HTC One A9 սմարթֆոնը կարող է ներկայացվել սեպտեմբերի 6-ին 2 սեպտեմբերի 2015 - 14:41 AMT PanARMENIAN.Net - Սմարթֆոնների HTC թայվանական արտադրողը կարող է ներկայացնել նոր HTC One A9 սմարթֆոնն արդեն սեպտեմբերի 6-ին: Այդ մասին հայտնում են ոչ պաշտոնական աղբյուրները Weibo սոցցանցի վրա հղումով, որտեղ հրապարակվել էր ինչ-որ «անսովոր գեղեցիկ» սմարթֆոնի թիզեր: Աղբյուրները պնդում են, որ խոսքը հենց HTC One A9-ի մասին է: Նոր սարքի հիմքում MediaTek Helio X20 ապարատային հարթակն է, որի թողարկումը նախատեսվում է 2016-ի սկզբին միայն: Դա նշանակում է, որ HTC One A9 չպետք է այդ ժամկետից շուտ հայտնվի խանութներում: Այնուամենայնիվ, HTC One A9 հնարավոր անոնսի մասին լուրերը հաստատվում են հաճախակի դարձած արտահոսքով այդ գաջեթի հնարավորությունների մասին: Իսկ վերջերս իրազեկողները համացանցում մի փոքր հոլովակ էին տեղադրել, որտեղ ցուցադրված է անհայտ HTC սմարթֆոնը: Նրա վերին դինամիկի վանդակի դիզայնը ընդհանուր քիչ բան ունի HTC One շարքի նախորդ գաջեթների հետ: Իսկ ֆրոնտալ տեսախցիկի դիրքը համընկնում է ավելի վաղ հրապարակված HTC One A9 լուսանկարների հետ: Ուստի միանգամայն հնարավոր է, որ ցուցադրվել է թայվանական արտադրողի հենց այդ առաջատար սմարթֆոնը: Համարվում է, որ HTC One A9-ը հագեցած է 4 ԳԲ օպերատիվ հիշողությամբ և 1440x2560 պիկսել թողունակությամբ: Նրա հիմնական տեսախցիկը ունի RAW աջակցություն, իսկ սմարթֆոնի արժեքը մոտ $500-$600 կլինի: Արտադրողը ներկայացրել է նաև Desire շարքի նոր սմարթֆոնը, որն արդեն հասցրել է հավասատգրում անցնել Չինաստանում: Ըստ աղբյուրների, սարքի շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ շաբաթ: TENAA տվյալների շտեմարանում երկսիմանոց մոդելը հիշատակվում է որպես HTC D828w: Այն հագեցած է 5,5-դյույմանի Full HD դիսփլեյով և կառուցված է 8-միջուկանի Qualcomm Snapdragon 615 հարթակի վրա 1,5 ԳՀց հաճախականությամբ: Օպերատիվ հիշողության ծավալը 2 ԳԲ, իսկ 16 ԳԲ ներկառուցված ֆլեշ-հիշողությունից բացի, առկա է նաև micro-SD քարտերի սլոթ: Օգոստոսի կեսին հայտնի դարձավ, որ HTC սմարթֆոններ արտադրող թայվանական ընկերությունը հետաձգել է իր հերթական առաջատար սմարթֆոնի ներկայացումը: HTC O2 սարքը կներկայացվի ոչ թե 2015-ի հոկտեմբերին, ինչպես նախկինում էր նախատեսվում, այլ 2016-ին և, հավանաբար, կներկայացվի MWC 2016 ցուցահանդեսում: Ինչպես հայտնում են աղբյուրները, սմարթֆոնի թողարկման հետ կապված ձգձգման պատճառն այն է, որ ընկերությունը ցանկանում է 14 նմ FinFET տեխնոլոգիայով պատրաստված նորագույն ապարատային Snapdragon 820 հարթակը տեղադրել սարքում: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |