Սևանում զուբրի ոսկոր է հայտնաբերվել. Այն կարող է 10.000 տարվա վաղեմություն ունենալ 2 սեպտեմբերի 2015 - 15:37 AMT PanARMENIAN.Net - Մեծ և փոքր Սևանների մեջտեղում` մոտ 6-7 մետր խորության վրա, հայտնաբերվել է ոսկոր, որը, ամենայն հավանականությամբ զուբրի (բիզոն) ոսկոր է և 10.000 տարվա վաղեմություն ունի: Այս մասին լրագրողներին հայտնել է «Այաս» ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի ղեկավար Ռաֆայել Մկրտչյանը: «Պետք է մեծ հետազոտություն անել, քանի որ ալիքները Սևանա լճի հատակն անընդհատ շարժում են, հնարավոր է մի բեկոր այլ հատված տեղափոխված լինի», - ասել է Մկրտչյանը՝ տեղեկացնելով, որ տարիների ընթացքում իրենք հայտնաբերել են կենցաղային իրերի մնացորդներ, ոսկոր՝ առաջին անգամ: Կենսաբանական գիտությունների դոկտոր Նինա Մանասերյանը նշել է, որ գտածոյի վերաբերյալ մանրամասն պատկերացում կազմելու համար անհրաժեշտ է անել հատուկ անալիզ: Միաժամանակ նա նկատել է, որ նման անալիզի դեպքում ոսկորն ամբողջությամբ քայքայվում է, այսինքն հետազոտությունից հետո հնարավոր է այդ գտածոն ոչնչանա, գրում է Panorama.am-ը: Մանասերյանը նաև ասել է, որ րածաշրջանում զուբրի մնացորդներ երբեք չեն հայտնաբերվել: Կենսաբանական գիտությունների թեկնածու Իվան Գաբրիելյանն իր հերթին ասել է, որ ըստ նախնական տվյալների, գտածոն 10.000 տարվա վաղեմության ոսկոր կարող է լինել: «Ցանկացած նման գտածո շատ արժեքավոր է: Մեր առաջնային խնդիրն է պահել, պահպանել այդ նյութերը: Դրա համար պետք է թանգարան, լուրջ գիտական հետզոտություն, երիտասարդ մասնագետների պատրաստում: Այս ամենը կազմակերպելու համար անհրաժեշտ է լուրջ աջակցություն», - ասել է նա: Ծովային հետազոտությունների ակումբի դայվինգ դեպարտամենտի հրահանգիչ Արտակ Ալմասակյանը տեղեկացրել է, որ ջրի հատակից հայտնաբերել են կառույցների մնացորդներ, փլուզված, մեկուկես-երկու մետրանոց երկրաչափական լավ շարժված քարերի կույտ՝ կամ ամրոց է եղել, կամ որևէ նավահանգստի կառամատույց: «Այաս»Ծովային հետազոտությունների ակումբը հիմնադրվել է 1985-ին Երևանում:Ակումբի հետաքրքրությանների ոլորտը ընդգրկում են` նավաշինություն, նավագնացութուն, քարտեզագրության պատմություն, ստորջրյա հետազոտություններ, զինանիշագիտություն, նավամոդելավորում և նավագնացությունների իրականացումը: Ակումբը իր առջև դրել է երկու հիմնական նպատակ. ծովային թանգարանի ստեղծում Երևանում, և XIII դարի Կիլիկիան Հայաստանի առագաստանավի կրկնօրինակի կառուցում և դրանով հայ առևտրականների ուղիներով նավարկության իրականացում: Ակումբը միջազգային ընկերության, Ծովային պատմության միջազգային հանձնաժողովի, Հաշմանդամային առագաստային սպորտի միջազգային ֆեդեռացիայի, Հայկական աշխարհագրական ընկերության անդամ է: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |