Հայկական շուկան կվերահսկվի. Տեսչական մարմին է ստեղծվելու 2 սեպտեմբերի 2015 - 18:36 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ Տեսչական բարեփոխումների համակարգման խորհուրդը սեպտեմբերի 2-ին քննարկել և հավանություն է տվել ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմին ստեղծելու, դրա կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին հարցին: Զեկուցվել է, որ նորաստեղծ տեսչական մարմնում ներդրվելու են կառավարման նոր համակարգ, քննարկման նոր սկզբունքներ և հանրային իրազեկման նոր մոտեցումներ, ինչը կնպաստի տեսչական մարմնի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Աբրահամյանը կարևորելով տեսչական ոլորտում իրականացվող բարեփոխումները՝ նշել է, որ այդ ուղղությամբ ՀՀ-ում քայլեր են ձեռնարկվել դեռևս 2009-ից: «Մասնավորապես, ՀՀ կառավարության կողմից ընդունվեցին օրենքի կիրարկման համար անհրաժեշտ իրավական ակտերը և այժմ անցում ենք կատարում տեսչական մարմինների ձևավորման բուն գործընթացին», - ասել է Կառավարության ղեկավարը: Ըստ վարչապետի՝ ՀՀ շուկայի վերահսկողական տեսչական նոր ստեղծվելիք մարմինը կհանդիսանա առաջին տեսչական և պիլոտային մարմինը՝ տեսչական մարմինների ստեղծումն առավել սահուն իրականացնելու նպատակով: « «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ մինչև 2018 –ի հունվարի 9-ը պետք է ստեղծված լինեն բոլոր տեսչական մարմինները և գործող բոլոր տեսչությունները պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը: Ուստի, տեսչական մարմինների ստեղծումը և այս ոլորտի բարեփոխումները լինելու են շարունակական», - ասել է Աբրահամյանը: Նրա խոսքով՝ որպես այս ոլորտի բարեփոխումների հետագա քայլ առաջիկայում նախատեսվում է ստեղծել տեսչական մարմիններ ՀՀ ֆինանսների և ՀՀ առողջապահության նախարարություններում՝ իրենց տեսչությունների հենքի վրա: 2014-ի դեկտեմբերին ընդունվել է «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքը, որը ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած Տեսչական համակարգի օպտիմալացման կարևորագույն և հիմնական միջոցառումն էր: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ Ակբա բանկը 50 մլն եվրո կուղղի ՀՀ-ում ՓՄՁ-ների զարգացմանը ՎԶԵԲ-ն առաջին անգամ Հայաստանում կկիսի ֆինանսական կառույցի կողմից տրամադրված վարկերի վերադարձելիության ռիսկը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին Իսրայելը կկասեցնի Թուրքիայի հետ ազատ առևտրի մասին համաձայնագիրը Oրինագիծը հաստատելու համար այն ներկայացվելու է կառավարությանը |