Խամենեի. Միջուկային գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն![]() 3 սեպտեմբերի 2015 - 17:54 AMT PanARMENIAN.Net - Իրանի միջուկային հարցով որևէ գործարք չի լինի, եթե երկրի նկատմամբ պատժամիջոցները պահպանվեն: Այս մասին հայտարարել է Իրանի բարձրագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին: «Գործարք չի լինի, եթե Իրանի դեմ պատժամիջոցները չհանվեն։ Դրանք պետք է հանվեն, այլ ոչ թե կասեցվեն»,-ասել է Խամենեին, մեջբերում է Tert.am-ը: Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստացել էր 34 սենատորների աջակցությունը, որն անհրաժեշտ է Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Կոնգրեսում վետոյի հավանականությունը կանխելու համար։ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում: Եվրամիությունը կչեղարկի Իրանի դեմ գործող տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները, միաժամանակ Թեհրանը կստանձնի իր պարտավորությունների կատարումը, որոնք համաձայնեցվել են «վեցյակի» հետ, ՄԱԳԱՏԷ-ի հավանությամբ, ասվում է բանակցությունների արդյունքում ընդունված համաձայնագրի նախագծում: «Եվրամիությունը կկասեցնի բոլոր այն դրույթները, որոնք սահմանափակումներ են ենթադրում Իրանի դեմ, ներառյալ ֆինանսական և տնտեսական պատժամիջոցները, կապված Իրանի միջուկային ծրագրի հետ: Իրանն իր հերթին պարտավորվում է ձեռնամուխ լինել բոլոր պայմանավորվածությունների կատարմանը միջուկային հարցի վերաբերյալ»,-ասվում է փաստաթղթում: Հանվում է նաև ԵՄ օդանավակայաններում Իրանի բեռնատար ինքնաթիռների վայրէջքի արգելքը: Թեհրանն ու «վեցյակը» պայմանավորվել են նաև հանել ԵՄ համար գործող «նավթի, գազի, բենզինի և նավթաքիմիայի» արտահանման բոլոր սահմանափակումները, ինչպես նաև «ածխաջրածինների արդյունահանման համար նախատեսված սարքավորումների» արտահանման մասին: Շվեյցարիան օգոստոսի 13-ին չեղյալ է համարել Իրանի դեմ գործող պատժամիջոցների մի մասը, որոնց գործողությունը կասեցվել էր 2014-ի հունվարին: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |