Հայ-արաբական միության քարտուղար. Պետուժերը վերահսկում են Սիրիայի հայկական շրջանները 3 սեպտեմբերի 2015 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի հայկական թաղամասերն ամբողջությամբ պետական ուժերի վերահսկողության տակ են գտնվում: Այս մասին հայտնել էՀայ-արաբական իրավական միության քարտուղար Վահե Մահշիկյանը: BBC-ի ռուսական ծառայությունը սեպտեմբերի 2-ին տեղեկություն էր տարածել, որ«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները մարտերի ընթացքում առաջ են եկել դեպի Դամասկոսի կենտրոն: Ջիհադականները մոտենում են քաղաքի կենտրոնին այլ ընդդիմադիրների հսկողության տակ գտնվող տարածքները հետ գրավելու հաշվին։ Կառավարական զորքերի վերահսկողության տակ գտնվող տարածքներն այդ շրջանում նրանց դեռևս չի հաջողվել գրավել: «Դամասկոսում վիճակն ընդհանուր առմամբ կայուն է: Մայրաքաղաքը գտնվում է պետական ուժերի վերահսկողության ներքո, չհաշված այն, որ ընդդիմադիր ուժերի վերահսկողության տակ գտնվող Ժոպար և Հարասթա թաղամասերից այն ամեն օր ռմբակոծվում է», - ասել է Մահշիկյանը, մեջբերում է «Sputnik-Արմենիա»-ն: Նրա խոսքով` սեպտեմբերի 2-ին Լաթաքիայում ավտոմեքենա է պայթեցվել, ինչը մեծ վնասներ է պատճառել պաղեստինյան թաղամասերի բնակիչներին: Սեպտեմբերի 2-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Բալայանը հայտնել է, որ Դամասկոսի հայաբնակ շրջաններում իրավիճակի հետ կապված դեռևս տեղեկություն չունեն: 2011-ի մարտին սկսված հակամարտության ընթացքում Սիրիայում զոհվել է մոտ 125.000 մարդ, մոտ 4,2 մլն-ը՝ փախստական դարձել, 2 մլն մարդ փախել է հարևան երկրներ: Իրաքի և Սիրիայի տարածքի մեծ մասը զավթած «Իսլամական պետության» ասհաբեկչական խմբավորումը ԿՀՎ–ի տվյալներով` ունի մոտ 30.000 գրոհային, զավթած տարածքներում հռչակել է խալիֆայություն 2014-ին և ձգտում է ընդլայնել իր տարածքը։ ԱՄՆ-ն մի շարք դաշնակից երկրների հետ սեպտեմբերի 23-ին ավիահարվածներ սկսեց հասցնել ԻՊ դիրքերին Սիրիայում, իսկ Իրաքում նման գործողություններն արդեն օգոստոսից էին սկսվել: Ընդ որում ԱՄՆ ավիահարվածներ է հասցնում առանց Սիրիայի իշխանությունների համաձայնության: Վաշինգտոնը սատարում է Սիրիայի զինված ընդդիմությանը, որը կռվում է ինչպես կառավարության, այնպես էլ ԻՊ գրոհայինների դեմ: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |