Հայաստանը միշտ զգացել է Ֆրանսիայի եւ նրա ժողովրդի աջակցությունը18 հոկտեմբերի 2006 - 20:05 AMT PanARMENIAN.Net - Ելույթ ունենալով Փարիզում Հայաստանի պատվիրակության պատվին կազմակերպված ընդունելությանը, Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ անձամբ իր եւ Հայաստանի պատվիրակության համար, որի մեծ մասը ՀՀ խորհրդարանի անդամներ են, մեծ պատիվ է հյուրընկալվել հարուստ պատմություն եւ ամուր ավանդույթներ ունեցող ֆրանսիական խորհրդարանի կամարների ներքո: ՀՀ վարչապետը նշել է, որ ՀՀ պատվիրակությունը Փարիզ է ժամանել մասնակցելու Ֆրանսիայում Հայաստանի տարվա մեկնարկին, որի կարեւոր միջոցառումներից մեկն արդեն իսկ կայացել է Սենատում, ինչպես նաեւ Գարնիե Օպերային թատրոնում կայանալիք հանդիսավոր արարողությանը նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 15-ամյակին: «Վերջին շրջանում մենք հաճախ ենք առիթներ ունենում խոսելու մեր բարեկամության մասին: Եվ դրանք ձեւական խոսքեր չեն, այլ` լի են բովանդակությամբ, որ դրսեւորվում է կյանքի բոլոր ոլորտներում: Հայ-ֆրանսիական կապերը գալիս են դարերի խորքից եւ այսօր առավել ակտիվ են ու բազմազան: Մեր ժողովուրդներն այսօր գրում են մեր բարեկամության ամենավառ էջերը: Մի քանի շաբաթ առաջ պետական այցով Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ժակ Շիրակը: Հայ ժողովուրդը ջերմորեն ողջունեց նախագահ Շիրակին, որի այցը մենք դիտարկում ենք որպես գնահատանք Հայաստանի Հանրապետության անցած 15-ամյա ջանքերին` դեպի իրավական պետություն, զարգացած ժողովրդավարություն եւ ազատ տնտեսական համակարգ»,- ասել է ՀՀ վարչապետը: Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է, որ այդ ճանապարհին մշտապես ունեցել է Ֆրանսիայի եւ նրա ժողովրդի սատարումը: Նրա խոսքերով, այսօր եւս, ըստ նրա, Ֆրանսիան աջակցում է եվրոպական կառույցներին մեր երկրի ինտեգրմանը, նաեւ ակտիվորեն մասնակցում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը` որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Ֆրանսիական խոշոր ընկերություններն իրենց կարեւոր ներդրումներով մասնակցում են Հայաստանի տնտեսության զարգացմանը: «Մեր այս սերտ հարաբերությունների կառուցման մեջ, անկասկած, կարեւոր դերակատարություն ունի Ֆրանսիայի Ազգային ժողովը: Ես կցանկանայի ուղղակի ասել, որ ֆրանսիական խորհրդարանում մեր ժողովրդի լավագույն բարեկամներն են, առանց խտրության, լինեն նրանք կառավարող մեծամասնության, թե ընդդիմության մեջ: Ֆրանսիայի Ազգային ժողովում եւ Սենատում գործում են բազմամարդ եւ ամենաակտիվ բարեկամական խմբերը, որոնք շատ հաճախ նպաստում եւ աջակցում են համագործակցության որոշակի ծրագրերին: Մենք բարձր ենք գնահատում անկեղծ բարեկամությունը, եւ ես ուրախ եմ, որ մեր միջպետական հարաբերություններում իշխում է փոխադարձ հարգանքը, ակտիվ համագործակցությունն ու ջերմ բարեկամությունը»,-»,-ընդգծել է ՀՀ վարչապետը, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Երևանում մեկնարկում են Գինու օրերը Փառատոնի կարևորագույն նպատակը հայկական գինեգործության դարավոր պատմության ներկայացումն է Ալիև․ Առանց ՀՀ սահմանադրության փոփոխության խաղաղության պայմանագրի կնքումն անհնար է Ըստ նրա, երբ Բաքուն բարձրացնում է այդ հարցը, չի նշանակում, որ միջամտում է Հայաստանի ներքին գործերին Ալիև․ Առաջարկել ենք Երևանին միասին դիմել ԵԱՀԿ՝ լուծարելու Մինսկի խումբը «Մենք փաստացի թույլ չենք տա, որ այն գործի, բայց այն պետք է նաև դե–յուրե չեղարկվի»,–ասել է նա Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն |