Սարգսյանն ու Պուտինը սեպտեմբերի 7-ին կհանդիպեն 4 սեպտեմբերի 2015 - 14:01 AMT PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ, որտեղ սեպտեմբերի 7-ին կհանդիպիՌուսաստանի նախագահՎլադիմիր Պուտինին, տեղեկացնում է Հայաստանի ղեկավարի աշխատակազմի մամուլի ծառայությունը: Երկու երկրի ղեկավարները կքննարկեն հայ-ռուսական երկկողմ գործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, կանդրադառնան քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում փոխգործակցությանը, մտքեր կփոխանակեն ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո ինտեգրացիոն գործընթացների շրջանակում գործակցությանը վերաբերող հարցերի և հետագա ծրագրերի շուրջ: Հայաստանի ու Ռուսաստանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Վլադիմիր Պուտինի վերջին հանդիպումը Սոչիում էր՝ 2014-ի օգոստոսի 9-ին: Երկու երկրների առաջնորդները քննարկել են տարբեր ոլորտներում ռուս-հայկական գործակցության ակտուալ հարցերը, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիները:Սարգսյանը մանրամասնել է տարածաշրջանում իրավիճակի ու տեղեկացրել ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում Ադրբեջանի կողմից լարվածության դիտավորյալ սրման մասին։ Նախագահներն անդրադարձել են նաև երկու երկրների միջև տնտեսական, քաղաքական ու հումանիտար փոխգործակցությանը։Պուտինը նշել է, որ հայ-ռուսական հարաբերությունները բնութագրելու կարիք չկա, քանի որ դրանք բացառապես բարեկամական, ռազմավարական բնույթի են, ինչի մասին են վկայում են նաև Մաքսային միությանն ու ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշմանը։ Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |