Mozilla-ն թողարկել է Firefox բրաուզերի առաջին տարբերակը iOS-ի համար![]() 4 սեպտեմբերի 2015 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Mozilla ընկերությունը մշակել և թողարկել է iOS օպերացիոն համակարգի համար Firefox բրաուզերի առաջին հրապարակային նախնական տարբերակը։ Ներկայումս այն հասանելի է միայն Նոր Զելանդիայի բնակիչների համար։ Սակայն մինչև տարեվերջ Mozilla-ն խոստանում է ընդլայնել այն երկրների ցանկը, որոնց բնակիչները կկարողանան բրաուզերի փորձարկմանը մասնակցել։ Նոր բրաուզերի առավել հետաքրքիր ֆունկցաիներից մեկը Intelligent Search-ն է, որը միավորում է Google, Bing, Yahoo, DuckDuckGo, Twitter, Amazon և WordPress որոնողական համակարգերում իրականացված որոնման արդյունքները։ Բրաուզերն ունի սալիկաձև ինտեֆեյս, իսկ Firefox Accounts-ը սինքրոնացնում է բրաուզերի պատմությունը, և բրաուզերի դեսքթոփային ու մոբիլ տարբերակների էջանշաններն ու գաղտնաբառերը։ 2015թ-ի մայիսի սկզբին Mozilla-ն դիմեց ծայրահեղ քայլի։ Բազմակողմանի և թեժ քննարկման արդյունքում ընկերությունը որոշեց հրաժարվել HTTP պրոտոկոլից՝ հօգուտ HTTPS գաղտնագրված պրոտոկոլի։ Հղումներ թեմայով. Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |