ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը՝ արդարադատության նախարար (թարմացված) 4 սեպտեմբերի 2015 - 16:31 AMT PanARMENIAN.Net - ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։ Այս մասին հայտնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ավելի վաղ Հանրապետական կուսակցությունը քննարկել է և որոշել, որ Հովհաննիսյանը կնշանակվի արդարադատության նախարարի պաշտոնում: Սեպտեմբերի 3-ին տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ նիստում ներկայացվել է Արփինե Հովհաննիսյանի թեկնածությունը արդարադատության նախարարի պաշտոնում: «Հանրապետական կուսակցությունում դրական են տրամադրված ու դրական են գնահատում Արփինե Հովհաննիսյանի գործունեությունը։ Նախագահը խորհրդակցել է գործադիր մարմնի անդամների հետ ու իր որոշումը կկայացնի»,-ասել էր ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը: Հուլիսի 14-ին ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը հրաժարական է տվել: Սերժ Սարգսյանը՝ ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ազատել է Մանուկյանին նախարարի պաշտոնից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |