Հայաստանի եւ Կանադայի համագործակցության զարգացման համար մեծ ներուժ կա

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Կանադայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը հանդիպել է Կանադայի ԱԳ նախարար Պիթեր Մակքեյի հետ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում նախարարները դրական գնահատեցին երկկողմ հարաբերությունները` նշելով, որ առկա է բավականին մեծ ներուժ համագործակցության խորացման համար: Վ.Օսկանյանն ու Պ.Մակքեյը հատուկ ընդգծեցին հայ համայնքի գործուն դերը Կանադայի եւ Հայաստանի գործակցության զարգացման գործում: Կանադայի ԱԳ նախարարը ավելացրեց, որ Կանադայում բնակվող տասնյակ հազարավոր հայերը ակտիվ դերակատարություն ունեն կանադական հասարակության մեջ: Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային խնդիրների շուրջ, մասնավորապես անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին: Այս կապակցությամբ Վարդան Օսկանյանն իր երախտագիտությունը հայտնեց Կանադայի օրենսդիր եւ գործադիր իշխանություններին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, ընդծելով, որ դա Կանադայի ժողովրդի կողմից մարդու իրավունքների պաշտպանության հավատարմության դրսեւորում է: Նախարարները քննարկեցին նաեւ միջազգային կազմակերպություններում եւ համաժողովներում հայ-կանադական շփումների ակտիվացման հնարավությունները: Պիտեր Մակքեյի խնդրանքով, նախարար Օսկանյանը խոսեց տարածաշրջանային զարգացումների, հայ-թուրքական հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների ներկա փուլի մասին: ՀՀ ԱԳ նախարարը ներկայացրեց նաեւ Հայաստանի դիրքորոշումը ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովի 61-րդ նստաշրջանի ընթացքում ՎՈՒԱՄ-ի կողմից ներկայացվելիք բանաձեւի վերաբերյալ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---