Արարատի ու Թոնդրակ լեռան տարածքը՝ հատուկ անվտանգության գոտի![]() 5 սեպտեմբերի 2015 - 16:05 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում երկարացվել է քաղաքացիական անձանց մուտքի արգելքը Արարատի և Թոնդրակ լեռի տարածքներ, որոնք սեպտեմբերի 4-ից մինչև սեպտեմբերի 15-ը «հատուկ անվտանգության գոտի» են հայտարարվել: Սիրիային սահմանակից թուրքական Հաքքարի և Աղրը նահանգներում որոշ շրջաններ ուժայինների կողմից նույնպես հատուկ անվտանգության գոտիներ են հայտարարվել: Հաքքարիի նահանգապետարանը գրավոր հայտարարույթուն է տարածել, որում նշված ավելի քան 5 տասնյակ գյուղեր, թաղամասեր, շրջաններ հայտարարվել են հատուկ անվտանգության գոտի, թուրքական Yuksekovahaber լրատվական կայքին հղումով գրում է Ermenihaber.am-ը: Ըստ նույն հայտարարության՝ սեպտեմբերի 6-20-ը արգելվում է քաղաքացիական անձանց ելումուտը տվյալ շրջաններ: Նմանատիպ հայտարարություն է տարածել նաև Աղրի նահանգապետարանը: Իրավիճակը Թուրքիայում շարունակում է լարված մնալ: Այն սրվել է հուլիսի 20-ի ահաբեկչությունից հետո, որի ժամանակ 32 մարդ զոհվեց Սիրիային սահմանակից Սուրուչ քաղաքում: Թուրքիան հուլիսի 24-ին ռազմական գործողություն է սկսել Սիրիայում ԻՊ գրոհայինների և Հյուսիսային Իրաքում Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) գրոհայինների դեմ: «Հուլիսի 24-ին արդյունավետ ավիահարվածներ են հասցվել ՔԱԿ ահաբեկչական կազմակերպության դիրքերին Իրաքի հյուսիսում: Ոչնչացվել են գրոհայինների ճամբարներն և զենքի պահեստներ: Գրոհի են ենթարկվել նաև ԻՊ դիրքերը Սիրիայի հյուսիսում»:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |