5-րդ Պաղպաղակի օրը՝ Կենդանաբանական այգում. Մինչև 16 տարեկանների մուտքն անվճար էր![]() 7 սեպտեմբերի 2015 - 19:48 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Երևանի կենդանաբանական այգում արդեն 5-րդ անգամ անցկացվել է «Պաղպաղակի օր» բացօթյա միջոցառումը: Ուրախ երաժշտություն, հեքիաթի հերոսներ, խաղեր ու մրցույթներ: Արդեն ավանդական դարձած տոնակատարության ընթացքում հատուկ տաղավարներում վաճառվող պաղպաղակն արժեր 50 դրամ: Խորհրդանշական վաճառքից ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է այգու կենդանիների խնամքին և նրանց պայմանների բարելավմանը: Տոնական պաղպաղակը տրամադրել էր «Աշտարակ կաթ» ընկերությունը: Ամռան հրաժեշտի զովացուցիչ տոնը բոլորին հասանելի դարձնելու նպատակով նախաձեռնությանը միացել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ընկերության աջակցության շնորհիվ սեպտեմբերի 5-ին մինչև 16 տարեկան այցելուների մուտքն այգի անվճար էր: Պաղպաղակի օրը նշել են նաև այգու կենդանիները. անդրկովկասյան գորշ արջերն, օրինակ, սովորական սննդակարգից բացի՝ մրգերով պատրաստված սառցե խորանարդիկներ են վայելել: «Ուրախ ենք, որ Երևանի քաղաքապետարանի հետ իրականացվող այս ուրախ տոնն արդեն դարձել է ավանդական: Սա հրաշալի հնարավորություն է՝ նպաստելու կենդանաբանական այգու բարեկարգմանը` միաժամանակ լրացնելով պաղպաղակի այն բացը, որը չեք հասցրել վայելել ամռան ընթացքում»,- նշել է Այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը: Փոքրիկ այցելուներին այգու մշտական բնակիչներից բացի դիմավորել են նաև հեքիաթի հերոսներն ու խաղավարները: Իսկ պատանիները նաև օրվա գլխավոր մրցանակի` հեծանիվի համար մրցելու հնարավորություն են ստացել: Կենդանիների մասին վիկտորինայի 25 մասնակցից հաղթել է 12-ամյա Նարեկ Հովակիմյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |