Այսօր կարող են հրապարակվել Ա-320 օդանավի վթարի պատճառները

PanARMENIAN.Net - Ինչպես սպասվում է, Սոչիի մերձակայքում հայկական Ա-320 օդանավի վթարի պատճառները կարող են հրապարակվել արդեն այսօր «ընդլայնված հայտարարությամբ»: Միջազգային ավիացիոն կոմիտեի տվյալներով, փաստաթղթի որոշ կետերը կավելացնի հայկական կողմը: Ավելի վաղ Հայաստանի ավիացիոն իշխանությունները հերքել են տեղեկատվությունն այն մասին, թե «Արմավիա» ընկերության օդանավում պայթյուն է հնչել, որը եղել է հանցավոր հաշվեհարդարի հետեւանք: Ըստ հայկական կողմի, ողբերգությունը տեղի է ունեցել անձնակազմի մեղքով: Հիշեցնենք, որ Սեւ ծովում մայիսի լույս 3-ի գիշերը Ա-320-ի կործանման հետեւանքով զոհվեց 113 մարդ:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---