Նոյեմբերին Հայաստանի նախագահը պաշտոնական այցով կլինի Ղազախստանում20 հոկտեմբերի 2006 - 15:17 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ղազախստանի նորանշանակ դեսպան Այիմդես Բոզջիգիտովը (նստավայրը` Ալմաթի), հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռ.Քոչարյանը հայտարարել է, որ հայ-ղազախական համագործակցության աշխուժացում է ակնկալում` կապված Ղազախստանի` Երեւանում ներկայացուցչություն ունենալու որոշման հետ: Կողմերը միջպետական հարաբերությունների հետագա ընդլայնման համար կարեւոր խթան են համարել նախագահ Ռոբերտ Քոչարյանի` առաջիկա նոյեմբերին նախատեսվող պաշտոնական այցը Ղազախստան: Երկու երկրների համար որպես ընդհանրություն զրուցակիցները նշել են լայն թափով ընթացող բարեփոխումներ, որոնց տեմպերով Հայաստանը եւ Ղազախստանը ԱՊՀ երկրների շարքում առաջատարների թվում են: Ընդգծելով ղազախական բիզնեսը որոշակի հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, դեսպանն ասել է, որ փորձելու է առաջին հերթին ակտիվացնել տնտեսական կապեր: Նրա խոսքով, երկկողմ գործակցությանը նպաստող կարեւոր գործոն կարող է լինել Ղազախստանի հայ համայնքը, որի ներկայացուցիչներն ակտիվորեն ներգրավված են երկրի կյանքի տարբեր ոլորտներում: Ուշագրավ Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում ջրի ելքերը նվազել են Առանձին դիտակետերում միայն դիտվել է ջրի ելքերի մեծացում Ոստիկանները, շղթա կազմելով, փորձել են խոչընդոտել կաթողիկոսի մուտքը Սարդարապատ Կադրերում երևում է, թե ինչպես է վեհափառը մի խումբ հոգևորականների հետ փորձում շարժվել դեպի հուշահամալիր, բայց ոստիկանները խոչընդոտում են ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Վարարման պատճառով մասնակի փլուզվել է նաև Իջևանի Խաշթառակ բնակավայր տանող կամուրջը Աշխատանքներ են իրականացվում հին շրջանցիկ ճանապարհը երթևեկելի դարձնելու ուղղությամբ |