Թուրքիայում բոյկոտի հերթական «զոհ» դարձավ ֆրանսիական «L'Oreal» ընկերությունը20 հոկտեմբերի 2006 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Անցած շաբաթ կոչ անելով բոյկոտել ֆրանսիական «Total» նավթային ընկերությունը` Թուրքիայի սպառողների միությունն այս շաբաթ հայտարարեց հաջորդ «զոհի» անունը` դիմահարդարման միջոցների «L'Oreal» ընկերությունը: Սպառողների միության նախագահ Բյուլենտ Դենիզը հայտարարել է, թե բոյկոտվող ֆրանսիական ապրանքների ցուցակում կընդգրկի «L'Oreal»-ի ողջ արտադրանքը, հաղորդում է «Զաման» թերթը: Նշենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատիժ սահմանող օրինագծի ընդունումից հետո, Թուրքիայի սպառողների միությունը կոչ արեց բոյկոտել ֆրանսիական արտադրանքը եւ հայտարարեց, որ ամեն շաբաթ «սեւ ցուցակի» մեջ կընդգրկի եւս մեկ ֆրանսիական ընկերություն, մինչեւ որ փաստաթուղթը չեղյալ հայտարարվի:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |