Բաքուն դատի է տալիս պետական France 2-ին, որն Ալիևին բռնակալ ու բռնապետ է անվանել10 սեպտեմբերի 2015 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ղեկավարությունը պատրաստվում է դատի տալ ֆրանսիական պետական France 2 հեռուստաալիքը: Պատճառը լրագրողական հետաքննությունը եթեր հեռարձակելն է, որտեղ Ադրբեջանը բնութագրվում է որպես «բռնապետություն», իսկ դրա ղեկավար Իլհամ Ալիևը՝ «բռնակալ»: Այդ մասին սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի ղեկավարության ֆրանսիացի փաստաբան Օլիվյե Պրադոյին հղումով տեղեկացրել է France-Presse գործակալությունը: «Լրագրողներ Էլիզ Լյուսեն ու Լորան Ռիշարը հաղորդման ամենասկզբից Ադրբեջանն աշխարհում որպես ամենախիստ բռնապետություններից են ներկայացնում»,- ասել է Պրադոն: Սեպտեմբերի 8-ին France 2-ն իր Cash Investigation հետախուզական շաբաթական հաղորդման շրջանակում ռեպորտաժ է հեռարձակել՝ նվիրված Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ 2014-ի գարնանը Ադրբեջան այցին: Ադրբեջանում նկարահանումներից հետո ֆրանսիացի լրագրողներից առգրավել էին նկարահանված նյութերը, մասնավորապես՝ ընդդիմադիր ակտիվիստների ու իրավապաշտպանների հետ հարցազրույցները: «Ամբողջ հաղորդման ընթացքում առանց որևէ ապացույցի ադրբեջանական առաջնորդին անհիմն որպես կովկասյան «բռնակալ» ու «բռնապետ» են ներկայացնում»,- հայտարարել է փաստաբանը: Ըստ Ru.rfi.fr-ի, նա նաև հավելել է, որ Ադրբեջանն «այլևս չի պատրաստվում հանդուրժել ու դատի կտա նրանց, ով զրպարտում է երկիրը»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մարությանը պատրաստ է հանդիպել Բագրատ սրբազանին՝ դրական է գնահատում յուրաքանչյուր դեմոկրատական խաղաղ պրոցես Նա նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն և պետք է հեռանան Ավինյան․ Ինչո՞ւ են ասֆալտի հետ կապված աննախադեպ խնդիրներ առաջացել Կա ասֆալտապատման միջին նորոգման ծրագիր, որը պատրաստվում են սկսել հունիսի 1-ից Իրանում 5 օրյա սուգ է․ ՀՀ նախագահն ու ԱԺ նախագահը ևս ցավակցել են Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին ԿԲ–ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամը Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում |