Համակարգչային սենյակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներից10 սեպտեմբերի 2015 - 19:23 AMT PanARMENIAN.Net - Նոր ուսումնական տարվա մեկնարկին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի տեխնիկական վարչության աշխատակիցներն անակնկալ են մատուցել Արագածոտնի մարզի Ավան համայնքի միջնակարգ դպրոցին: Նրանց անձնական ներդրման շնորհիվ՝ դպրոցում ստեղծվել է համակարգչային սենյակ: «Աղբյուր Սերոբի» անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Հովսեփ Դավթյանը ներկայավրել է մարզային օլիմպիադաներում իրենց արձանագրած ձեռքբերումները և իր ղեկավարած կրթօջախից ԲՈՒՀ դիմողների և ընդունվողների վիճակագրությունը: Նա համոզված է, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ի Տեխնիկական վարչության աշխատակիցների նախաձեռնությունը կտա ցանկալի արդյունք: Մեկ համակարգչի մոտ 3 աշակերտ համամասնության փոխարեն՝ կսկսի գործել դրանցից օգտվելու նոր սկզբունքը: 10 համակարգչով համալված դասասենյակն առավել արդյունվետ կդարձնի ուումնական գործընթացը՝ լրացուցիչ խթան հանդիսանալով գիտելիքների ձեռքբերման համար: «Յուրաքանչյուր կազմակերպություն ինքն է ընտրում այն արժեհամակարգն ու սկզբունքները, որոնցով կարևոր է համարում առաջնորդվել: Կան աշխատանքային ընդհանուր նորմեր, որոնց հետևելը գրված ու չգրված պարտավորություն է. կարգապահությունը, նվիրումը, հոգատարությունը, հարգանքը և այլն: Օրինակելի աշխատակիցը, այսպես, թե այնպես՝ առաջնորդվում է այդ տրամաբանությամբ, և դա հաճելի է: Ամենամեծ հաղթանակն այն է, երբ ընդօրինակվում է պատասխանատու մոտեցումը, որտեղ չկա պարտադրանք: ՎիվաՍել-ՄՏՍ-ի որդեգրած արժեհամակարգը կենսակերպ է դարձել ընտանիքի անդամների համար: Կամավորության սկզբունքով իրականացվող այսօրինակ ծրագրերը չափազանց կարևոր են: Դրանք նաև անտարբերությունը մերժող ուղերձ են», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Կորպորատիվ պատասխանատվության սկզբունքով առաջնորդվելու ՎիվաՍել-ՄՏՍ-ի արժեհամակարգն արդեն 10 տարի կենսակերպ է դարձել նաև կազմակերպության աշխատակիցների համար: Երկրին և հասարակությանն օգտակար լինելու ցանկությունը պարբերաբար դրսևորվում է կոնկրետ աշխատանքով, որոնց իրականացման որոշումը կայացնում և միջոցներ են տրամադրում կազմակերպության տարբեր վարչությունների աշխատակիցները: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության Սահմանվել է անկած, ոչնչացված կամ սանիտարական սպանդի ենթարկված կենդանիների փոխհատուցման կարգը Դա թույլ կտա հետագայում գնահատել և կառավարել վարակիչ հիվանդությունների ներթափանցման և տարածման ռիսկերը |